Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Սիլիկյան թաղամաս 1, 2, 3, 4, 5, 6, 13 փողոցներ մասնակի, Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն թաղամաս 2, 3, 5, 6, 7, 8, 10 փողոցներ մասնակի, Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական … Read more

Ավագ չորեքշաբթին խորհրդանշում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը

Ավագ չորեքշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության, ինչպես նաև անուշահոտ յուղով օծման հիշատակի օրն է: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը, Ղազարոսի քույր Մարիամը թանկարժեք յուղով օծեց Հիսուսի ոտքերը, ինչը խորհրդանշում էր Տիրոջ մոտալուտ մահը: Կինը, ով նարդոսի թանկարժեք յուղով օծում էր Քրիստոսի ոտքերը, արժանացավ աշակերտների բարկությանը, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ … Read more

Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ․ Պուտին

Ռուսաստանը գոհանում է այն ամենով, ինչն օգուտ է բերում հայ ժողովրդին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ»,-հայտարարել է Պուտինը։ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ։ Առայժմ ինչպիսի օրակարգ … Read more

Տեսանյութ․ Ձեր խղճի մտոք եք գործել՝ 18-ամյա Դավիթի երկամսյա կալանքի որոշման հետ կապված. լրագրողը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվեց: Դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց քննչականի միջնորդությունը։ Որոշումից ժամեր անց 168․am-ն առիթ ունեցավ աշխատանքային ժամին սեփական գործերով բանկ այցելած դատավորին հարցադրումներ ուղղելու։ –Ձեր խղճի մտո՞ք եք գործել։ –Դուք հիմա ինձ խանգարում եք։ Մանրամասները տեսանյութում

Այդ համակարգի ամեն մի օղակ պատրաստ է որևէ հայի հետ անել այն ամենը, ինչի պատրաստ է ադրբեջանցի հատուկջոկատայինը

Անկեղծ զարմանում եմ, թե այդ ինչից է բխում մարդկանց հույսը և հավատը, ինչ մի փոքր փաստ կամ իրողություն գիտեն, որից ելնելով կարող են կարծել, որ իշխանությունը իր դատաիրավական համակարգով ինչ-որ բանի առաջ կանգ կառնի:  Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը. «Մի պարզ ճշմարտություն կա, այդ համակարգի ամեն մի օղակ պատրաստ է որևէ հայի հետ … Read more

18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, այս գործն արդեն իրավաբանության հետ կապ չունի, իրավաբանությունից կտրվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի պաշտպանները: «Այսօր ես հրապարակել եմ տեսագրությունը, թե ոնց է թիկնապահը եկեղեցու ծիսակատարության ընթացքում բռունցքով հարվածում … Read more

Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց

Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց:  Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը այսօր 2 ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում  մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, … Read more

Դավիթն ասաց՝ ինձ ուր են տանելու, դպրոցը կավարտեմ, պատասխան չունեի

18 տարեկան, լուրջ առողջական խնդիրներ, միջին ծանրության մեղադրանք, այս ամենն ինձ հիմք էր տալիս ենթադրելու, որ չի կարող լինել այն աբսուրդը, ինչը տեղի ունեցավ։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ որոշման հիմնավորումներից որևէ բան չի ակնկալում, ըստ Էլբակյանի, լինելու է այն միջնորդության արտատպումը, ինչ միջնորդություն վարույթն իրականացնող … Read more

«Mercedes»-ը բախվել է ծառին, քարերին, հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, ապա բախվել քարերին և հողաթմբին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց։ Վթարի փաստով Նաիրիի … Read more

Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար

Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո ԱՄՆ-ը կվերագնահատի ՆԱՏՕ-ի արժեքը Վաշինգտոնի համար։  Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով այդ որոշումը մնում է նախագահին»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։  «Մենք ստիպված կլինենք կրկին դիտարկել այն հարցը, թե արդյոք այս դաշինքը, … Read more