Չարենցի փողոցում փլnւզում է տեղի ունեցել սեփական տներից մեկում

Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում  Չարենցի փողոցում՝  սեփական տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան և ավտոտնակի սեփականատերերի ինքնությունը։

Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 1-ին ժամը 18:30-ից մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն կդադարեցվի  ք.Մեծամոր 1 Թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Փաշինյանը եկավ, սադրեց խառնաշփոթ, հրմշտոց, իր թիկնապահներից մեկը բռունցքները թափահարեց, հարվածեց.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, ինչ տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում անցած կիրակի, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձությունները, ինչ խոսք, բնութագրական ընդհանրացումների առիթ են տալիս: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Տեղի էր ունեցել այն, որ Նիկոլ Փաշինյանը, որի անվտանգությունն ապահովում են իր անմիջական թիկնազորը, հարյուր համազգեստավոր ու անհամազգեստ ոստիկաններ, առանց նախնական կամ զգուշացնող տեղեկության, գնացել … Read more

Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»

Հայաստանի ընթացիկ պատմության մեջ նոր ու ամոթալի էջ է բացվում: Ավելի ճիշտ՝ բացվեց՝ դպրոցական քաղբանտարկյալ: Երբեմն թվում է, թե Փաշինյանի իշխանությունն անցած ութ տարում անցել է բոլոր կարմիր գծերը: Բայց չէ, նրանք ամեն անգամ նորանոր «բնագծեր» են նվաճում, նորանոր ռեկորդներ են սահմանում: Փաշինյանական իշխանությունը, ցանկանալով հագուրդ տալ իր առաջնորդի քինախնդրությանը, Դավիթ Մինասյանին նույնիսկ դպրոցը թույլ … Read more

Ես վճռականորեն հայտարարում եմ, որ Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային

Ես վճռականորեն հայտարարում եմ, որ Իրանի շարունակական քաղաքականությունը սիոնիստ-ամերիկյան հակառակորդի դեմ դիմադրությունը շարունակելն է, գրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Հիշեցնենք, որ Խամենեին հոր մահից հետո է ընտրվել ԻԻՀ գերագույն առաջնորդ:

66-ամյա տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և մահացել

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 128,5 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Նարսես Մ․-ն կորցրել է ինքնագացողությունը և իր վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վարորդի … Read more

2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան

2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան, այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Դավիթ Մինասյանի ծնողները միայն կարողացել են բժշկական փաստաթղթերը փոխանցել ՔԿ–ի աշխատակիցներին և բացատրել, թե ինչ սննդակարգով նա պետք է սննվի ինքնազգացողության վատացման դեպքում։ Դավթին կարողացել է տեսնել միայն փաստաբան Արմեն … Read more

Մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է

Ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։  Մոսկվայում ՌԴ նախագահի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ … Read more

ՀՀԿ-ն որոշում է կայացրել ընտրություններին անմիջական չմասնակցության մասին

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում։

Ապրիլի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

01 ապր 2026 21:55 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 2-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի, Չարենցի, Սաֆարյան, Նար-Դոսի, Պ. Սևակի, Կոմիտասի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Մեկնաբանություններ: 0 Մեկնաբանություններ Համընկնող լուրեր