Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր

Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։ Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին քրեական … Read more

ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել

Հայաստանում պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնք նախկին կարգավորումներով 65 տարեկանը լրանալուց հետո ազատվում էին աշխատանքից, օրենսդրական նոր փոփոխություններով կշարունակեն աշխատել։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: Ըստ նոր փոփոխությունների` օրենքից հանվում է պաշտոն զբաղեցնելու առավելագույն … Read more

Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Հայտնում են ՔԿ-ից։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն … Read more

Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 28-ամյա Ռաֆիկ Պ.-ի վարած «Lada» մակնիշի և 38-ամյա Աստինե Վ.-ի վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել … Read more

Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ

Հայաստանը և Եվրոպական միությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ: Մենք լավ առաջընթաց ենք գրանցել Հայաստանի և Եվրոպայի միջև վիզաների ազատականացման հարցում: Մեր ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ նախատեսվել է 2,5 միլիարդ եվրո՝ ներդրումների հոսքն ապահովելու համար: Այս մասին ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Այս գագաթնաժողովում մենք … Read more

Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է պետական այցով։ Այսօր նախատեսվում են նրա բանակցությունները Փաշինյանի հետ և փաստաթղթերի ստորագրում։ Երեկոյան Փաշինյանն ու Մակրոնը կայցելեն Գյումրի և կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգին։

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 5-ի համար

ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 367.61դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0003 դրամով։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 372.85 դրամ է: Փոխանակման կետերում դոլարի առքը 368 դրամ է, վաճառքը՝ 371։ Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 425.94 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինն … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ Մայիսի 5-7-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 5-7-ին ժամանակ առ ժամանակ, 8-ի և 9-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 8-ի և 9-ի … Read more

Ցեղասպան Ալիևը վիրավորում է հայ ժողովրդին, Փաշինյանը շնորհակալություն է հայտնում

1 Ռեֆորմիստների կուսակցություն 2 «Բոլորին դեմ եմ» կուսակցություն 3 «Ուժեղ Հայաստան» դաշինք 4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 5 «Նոր ուժ» կուսակցություն 6 «Միասնության թևեր» կուսակցություն 7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 9 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 10 Հայ ազգային կոնգրես կուսակցություն 11 «Հանրապետություն» կուսակցություն 12 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն 13 «Ալյանս» կուսակցություն … Read more

Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների

Մայիսի սկզբի աստղագուշակը հզոր էներգետիկ լիցք է բերում, և կենդանակերպի նշանները զգում են կարևոր փոփոխությունների մոտենալը: Մայիսի 5-ից սկսած՝ Կարմիր Կրակե Ձին, կարծես, բախտի ղեկը հանձնում է նրանց, ովքեր պատրաստ են վճռականորեն և առանց տատանվելու գործել: Այս ժամանակահատվածը կենդանակերպի երեք նշանների համար ոսկե դարաշրջան է մտցնում, և նրանց կյանքը կարող է արագ փոխվել: Առյուծը ֆավորիտների … Read more