ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության քննարկումն ավարտելուց հետո, խորհրդարանն անցավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցին. ՔՊ-ն այս պաշտոնում առաջարկել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:
Հարցերի փուլում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ինչպիսին է Ջուլհակյանի դիրքորոշումն օրեր առաջ Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման վերաբերյալ ՔԿ-ի կողմից անձնական տվյալների հրապարակմանը:
ՔՊ-ականն ասաց, որ ծանոթ է հաղորդագրությանը. «Եթե ինձնից ուզում եք լսել հենց կոնկրետ այդ բառը՝ դատապարտում, այո, դատապարտում եմ: Սա կարծես առաջին դեպքը չէ, որ ունենում ենք խնդիր՝ հայտարարությունների հետ կապված, որտեղ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խնդիր է արձանագրվում: Այստեղ չեմ ուզում պարտադիր տեսնել դիտավորություն, գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր է»,- նշեց Ջուլհակյանը: