Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ.Հարությունյան, Երկաթուղայինների, Շահումյան, Սպանդարյան, Դավիթ Բեկի, Ա.Մանուկյան, Չարենցի, Նժդեհի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան փողոցների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

Իրանը տրամադրված է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ

Իրանը տրամադրված է հետագայում ևս ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Երկու երկրներն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և շատ կարևոր դեր են խաղում միջազգային ու տարածաշրջանային հարթակներում տեղի ունեցող իրադարձություններում։ Բնականաբար, մենք լրջորեն տրամադրված ենք շարունակել ամրապնդել հարաբերությունները այդ երկրների … Read more

Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ

Ութ տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան։ Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, Նիկոլը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց ապառուսականացնել երկիրը։ Այս մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում, «K1» մրցաշարի ժամանակ

Ապրիլի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 69 հասցեում գործող «Դինամո» մարզահամալիրի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս … Read more

Ալիևը տեսակապով կմասնակցի Երևանում անցկացվող քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեսակապի միջոցով կմիանա Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ «Կառուցելով ապագան. միասնություն և դիմացկունություն Եվրոպայում» կարգախոսով գագաթնաժողովի մասնակիցներն արդեն ժամանում են միջոցառման վայր։

Տեսանյութ.Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը

Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը:

Արցախցիները բողոքի ցույց են անում Երևանում տեղի ունեցող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ

Արցախցիների բողոքի ցույց է տեղի ունենում Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ այս պահին մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Արցախցիները ուշադրություն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա և պահանջում, որ եվրոպացի ղեկավարները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։ Նրանք պաստառներ են պահում «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Վերադարձրեք քրիստոնյա հայերին» և «Արցախը Հայաստան է» գրություններով։

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն, կա տուժած

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10.3 կմ հատվածում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի անշարժ հենակետի (նախկին Աբովյանի «Գայի պոստ») դիմաց բախվել են շտապօգնության և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Շամշյանի … Read more

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Եվրամիության պատվիրակությունը

1 Ռեֆորմիստների կուսակցություն 2 «Բոլորին դեմ եմ» կուսակցություն 3 «Ուժեղ Հայաստան» դաշինք 4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 5 «Նոր ուժ» կուսակցություն 6 «Միասնության թևեր» կուսակցություն 7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 9 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 10 Հայ ազգային կոնգրես կուսակցություն 11 «Հանրապետություն» կուսակցություն 12 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն 13 «Ալյանս» կուսակցություն … Read more