Հունիսի 12-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Գեղարդ, Գողթ, Գառնի բնակավայրերի, Ձորաղբյուր բնակավայրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հունիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Հանրապետության փողոց 58 շենք, Վարդանանց փողոց 10-16 շենքեր, 13:00-16:00 Լուսինյանց փողոց 32, 34 առանձնատներ, Սիսվանի փողոց 1-64 առանձնատներ, Վերֆելի փողոց 13-32 առանձնատներ, Այասի փողոց 72/1 հասցե, Երևանի Քանաքեռ Զեյթուն … Read more

Կարծում եմ՝ նրանք զենքն իրենց համար են կուտակել, ես դա կհիշեմ, քրդեր

Քրդե՛ր, ես չեմ մոռանա, թե ինչ արեցիք։ Իրականում մենք նրանց զենք ուղարկեցինք, և անկեղծ ասած, մենք շատ հիասթափված էինք։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։ «Ես համաձայն չէի այդ որոշման հետ։ Ես ասացի՝ «Ո՛չ, չեմ հավատում, որ նրանք դա կանեն»։ Կարծում եմ՝ նրանք զենքը իրենց համար են կուտակել։ Դա … Read more

Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, պատմական զեղծարարություն

«Բացարձակ ընդունելի չեն: Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություն, աննախադեպ, իրենց լեզվով ասած, պատմական զեղծարարություն»: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին: Բագրատ Սրբազանն ասել է, որ դրանք հասկանալի պատճառներով են եղել, որովհետև մարդիկ իշխանություն … Read more

Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար

Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղարկի ընտրության արդյունքները և «ՔՊ»-ի արդյունքները վերանայի: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը: «Տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված ստանում ընտրությունների, թե ինչպես են պետական … Read more

Մենք չպետք է թերագնահատենք «թույլ կրակից» լայնամասշտաբ պատերազմի վերածվելու վտանգը

«Մերձավոր Արևելքն ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից։ Այս շաբաթը բերեց ավելի լայնածավալ հարձակումներ և իրավիճակի հետագա վատթարացում, որտեղ հրադադարն ավելի շատ «թույլ կրակ» է հիշեցնում։ Մենք չպետք է թերագնահատենք «թույլ կրակից» լայնամասշտաբ պատերազմի վերածվելու վտանգը։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Բավական են հարձակումները։ Բավական … Read more

Տեսանյութ.Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունիսի 11-ին՝ ժամը 00։09-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ։ Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում, ջրալցումների կանխարգելում, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։

Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Կարապետ Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 19-ամյա Ալեք Ա.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե … Read more

ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար

Ռուսաստանն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու նպատակով: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ պատմել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա՝ բոլոր հայկական ընկերություններից, բացառությամբ երկուսի։ «Մենք հասկանում էինք, որ ստիպված ենք լինելու սահմանափակումներ մտցնել։ Դրա համար բացում … Read more

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատարում, կան վիրшվորներ

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Սարգիս Ա․-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատար փոսում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների … Read more