Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Չարենցի փողոց 1, 1բ շենքեր, Կիլիկիա թաղամաս մասնակի, 11:00-14:00 Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի, 13:00-16:00 Պարոնյան փողոց 1 շենք, Մաշտոցի պողոտա 1 շենք, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-12:00 Բաշինջաղյան … Read more

Հունիսի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա․ Մանուկյան 1-ին նրբանցքի թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլար թաղամասի, Կոտայքի, Երիտասարդական փողոցների, 1-ին միկրոշրջանի գազասպառողների և … Read more

Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում

Շիրակի մարզի Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում վանդալիզմի դեպք է արձանագրվել։ Անհայտ անձինք Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը։ Գյումրու համայնքապետարանը հայտնել է, որ տառերը հուշարձանի տարածքի աղբամաններում հայտնաբերել են կոմունալ ծառայությունների աշխատակիցները։

ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով

ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք այդ հարցը։ Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, … Read more

ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի տարբերությունը

ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը». «Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն իրազեկում ենք։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝  Ընտրական օրենսգրք) 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քվեարկության նախորդ օրը հրապարակում է … Read more

Ահազանգեր կային, որ ստիպել են իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել, 16 քվեաթերթիկով մուտք են գործել տեղամաս

«Վարչական ռեսուրսի մասով կտեղադրեմ մի շարք ապացույցներ, այս օրերի ընթացքում մենք հատուկ թեժ գիծ էինք ստեղծել, հազարավոր ահազանգեր ենք ստացել և արտակարգ ռեժիմով աշխատում ենք: Մեր համոզմամբ, որոշակի մեխանիզմներ են աշխատեցվել, որը փորձում ենք վեր հանել: Վարչական ռեսուրսի համատեքստում ահազանգերը բազմաթիվ էին, պետական ծառայության տարբեր տեսակների նկատմամբ ևս, մարդկանց ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, … Read more

Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում

Այսօր ժամը 02:50-ի սահմաններում Արալեզ գյուղի բնակիչ 16-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արալեզ գյուղի Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում։ Shamshyan.com- ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Գոռ Գ.-ն, նրա համագյուղացիներ 16-ամյա Գարիկ Կ.-ն, 16-ամյա Նարեկ Ծ.-ն տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ … Read more

Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի

Հունիսի 8-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից «Երևան» բժշկական կենտրոն մի երեխա է տեղափոխվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 16-ամյա Մ․ Մ․-ն և 14-ամյա Ն․ Մ․-ն ծեծի են ենթարկել 14-ամյա Ս․ Դ․-ին՝ պատճառելով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ, որի … Read more

Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ

Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ: Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ», – գրել է Արաղչին: Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի ուղղությամբ հարվածներ … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 10-ի համար

Rate.am | Տարադրամի փոխարժեքները հունիսի 10-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 366,23 դրամ է, վաճառքը՝ 370,94 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 419,91 դրամ, վաճառքի դեպքում՝ 431,61 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.87 դրամ, վաճառքինը՝ 5.24 դրամ։