Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով՝ կհեռացնենք այդպես

«Դիմել ենք ԿԸՀ, հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան 2 պահանջով, առաջինը՝ չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ, եթե Փաշինյանը վստահ է, որ ինքը հաղթել է, թող գնա երկրորդ փուլ: Երկրորդ փուլում հեշտ կլինի, որովհետև փոշիացնողները չեն լինելու: Ընտրությունները ամբողջությամբ կեղծված են, տապալված են, տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում, բոլոր շրջանային համակարգողները կալանավորված են: Մեր հարցը … Read more

Տեսանյութ. Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է

Մեր ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան»: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը: «Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում և ներկայացնեինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է հայկական բեռնատարների և գյուղմթերքի արտահանման հետ, «Արմատ մեդիայի» հետ համատեղ պրոյեկտ էր, ուղիղ եթերով … Read more

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը։ … Read more

Այլևս պաշտոնապես ընտրակեղծարարներ, կրկնաընտրություն պետք է լինի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել՝ նշելով` կրկնաընտրություն պետք է լինի: «ԿԸՀ-ն ընտրել է 2 տեղամաս, որտեղ ԲՀԿ-ն ամենաշատ ձայներն ունի, ու այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել: Եթե ԿԸՀ-ն, իշխանությունները կրկնաընտրություն չդրեցին այս տեղամասերում, դա հատելու է ժողովրդավարության և անլրդի պահելաձևի բոլոր կարմիր գծերը»,-ասել է Նարեկ Կարապետյանը:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է ․  Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, մեծ հավանականությամբ, ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան՝ «Քաղպայմանագրին» զրկելով մանդատների 3/5-ից, այսինքն` սահմանադրական մեծամասնությունից, ինչը հնարավորություն է տալիս ընդդիմությանը՝ մասնակցելու սահմանադրական մարմինների ղեկավարների ընտրություններին, եւ ՔՊ-ն, ըստ էության, «կաղ բադիկի» իշխանություն է հիշեցնելու: Բայց նույնիսկ լեգիտիմության նվազ մակարդակն ու ընտրությունների արդյունքների … Read more

ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով

«ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով: 3561 և 1051 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն: ՔՊ-ի համատարած ապօրինությունների, մարդկանց վախեցնելու ու սպառնալու վրա աչքփակոցի … Read more

Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը

Հայաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունն առ այն, որ Հայստանում հնարավոր չի լինելու փոխել սահմանադրությունը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Սա, ըստ էության, փոփոխում է Բաքվի բռնապետի վարչախմբի և Հայաստանի միջև հարաբերությունների հեռանկարը, որովհետև Բաքվում ենթադրում էին, որ մի կողմից այդ վարչախմբի … Read more

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անդրադարձել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովների 2026թ․ հունիսի 11-ի՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների  գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ համապատասխանաբար N 8-Ա և թիվ 10-Ա որոշումներին։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Հանձնաժողովն անվավեր է ճանաչել … Read more

Կոչ ենք անում չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործել ապօրինի ռեժիմն իշխանությունից հեռացնելու համար

Հայ Ազգային Կոնգերսը հայտարարություն է տարածել Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ «2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն … Read more