ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունները: Հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները: «Ուժեղ Հայաստան»` 23,271% «ԲՀԿ»` 3,989% «ՔՊ»` 49,745% «Հայաստան» դաշինք` 9,923%

Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար

Հունիսի 14-ի  տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.07 դրամ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 13-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի և 18-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի 13-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-16-ին՝ գիշերը և կեսօրից … Read more

Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ

Մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, մինչ Յուպիտերը կմնա Խեցգետնի մեջ, երկու Կենդանակերպի Նշաններ կարող են ակնկալել բացառիկ ֆինանսական հաջողություն և նոր հնարավորություններ:  Յուպիտերը համարվում է ամենաառատաձեռն մոլորակներից մեկը, և Խեցգետնի մեջ նրա ազդեցությունը հատկապես բարենպաստ է նյութական ոլորտի համար: Հունիսին է, որ այս երկու նշանների ներկայացուցիչները, հավանաբար, կտեսնեն եկամտի և ֆինանսական հեռանկարների զգալի աճ։ Երկվորյակներ … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար

Rate.am | Տարադրամի փոխարժեքները հունիսի 13-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 366.50 դրամ է, վաճառքը՝ 369.5 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 422.50 դրամ, վաճառքի դեպքում՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.93 դրամ, վաճառքինը՝ 5.15 դրամ։

Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը

Իրանը և Միացյալ Նահանգները ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը, գրել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X սոցիալական ցանցում։ «Մենք ավելի մոտ ենք, քան երբևէ, խաղաղության համաձայնագրին։ Ավարտական ​​​​համաձայնագիրը, ինչպես սպասվում է, կստորագրվի հաջորդ 24 ժամվա ընթացքում, որից հետո Պակիստանը պատրաստվում է խաղաղության համաձայնագրի էլեկտրոնային ստորագրմանը, որին հաջորդ շաբաթ կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցությունները։ … Read more

Մեր թիմից ՔՊ-ին չեն միանալու, վստահություն ունենք, իշխանությունից են մեզ միանալու

Մեր թիմից ՔՊ-ին չեն միանալու, վստահություն ունենք, իշխանությունից են մեզ միանալու: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Իրենք են միանալու մեզ, ունենք վստահություն, որ մեր թիմից չեն միանալու ՔՊ-ին»,- նշել է Կարապետյանը: Հարցին, թե վստա՞հ է արդյոք, որ իր թիմում չեն հայտնվի մարդիկ, ովքեր կմիանան «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությանը՝ … Read more

Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի թիվ 13/1, 14, 15ա, 17 հասցեների հանրային նշանակության կազմակերպությունների գազամատակարարումը։

Հունիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Չարենցի փողոց 10-24 շենքեր, «Սայաթ-Նովա» երաժշտական դպրոց, Մաշտոցի պոոտա 39, 41, 43, 45, 48, 50, 50ա շենքեր, Մոսկովյան փողոց 8 շենք, Կորյունի փողոց 23, 23/37 շենքեր, Թումանյան փողոց 2, … Read more

Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում, զգացվել է նաև Հայաստանում

Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝  Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ։   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է … Read more