Մարտի 9-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար

Խոյ Կցանկանաք մի փոքր հանգստանալ և ընկղմվել ստեղծագործության մեջ։ Դուք կարող եք նկարել կամ ինչ-որ բան կարել: Ցույց տվեք մի փոքր ստեղծագործականություն, ապա կարող եք ստեղծել գլուխգործոց: Ցուլ Ցուլերին անհրաժեշտ է վերականգնել ուժերը և համալրել էներգիայի պաշարը: Դա անելու համար ձեզ խորհուրդ է տրվում մի փոքր հանգստանալ և գնալ սպա բուժման: Այնտեղ ձեզ իսկական հաճույք … Read more

Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել 56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին

56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել ձայների վճռորոշ մեծամասնությամբ։  Նա Իրանի երկրորդ հոգևոր առաջնորդ, զոհված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին է։  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հավատարմության երդում է տվել Իրանի նոր հոգևոր առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Լրատվամիջոցները նաև կադրեր են հրապարակել, թե ինչպես է Իրանի ժողովուրդը … Read more

Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն, կա 1 զnհ, 3 վիրավnր

Այսօր Երևանի Բադալ Մուրադյան փողոցում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մինչ քննչական խումբը դեպքի վայրի քննություն էր կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 9-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,79 դրամ է, վաճառքը՝ 379,38 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 430,82 դրամ, վաճառքի դեպքում՝443 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.66 դրամ, վաճառքինը՝ 4.94 դրամ։

Մարտի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Նոր կառուցված գազասպառման համակարգի միացմամբ պայմանավորված գազամատակարարման դադարեցում Տաշիր քաղաքում՝ մարտի 9-ին: Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան, Վ․ Սարգսյան, Շահումյան, Սայաթ-Նովայի, Արևային, Գետափնյա, Կ․ Դեմիրճյան, Աբովյան, Էրեբունու, Բաղրամյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների, ինչպես նաև Լատիշական, Վան, … Read more

Աբու Դաբիից և Դուբայից ավտոբուսով դեպի Օման է տեղափոխվել 54 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Այսօր Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման, գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում։ ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան:  Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան: Մարտի 8-ի … Read more

Տեսանյութ.Տեղումները կդադարեն, ժամանակ առ ժամանակ կունենանք արևի առկայություն

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ վաղվանից սկսած տեղումները կդադարեն 5 օրով: «Ճիշտ է՝ ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, բայց վաղվանից սկսած ժամանակ առ ժամանակ կունենանք արևի առկայություն»,- ասել է Սուրենյանը:

Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տնտեսի կիրակին

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ անիրավ տնտեսի առակի: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: … Read more

Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն, վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը

Երեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 71-ամյա Աղասի Ս․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և 21-ամյա Ստեփան Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար … Read more

ԱՄՆ-ի հшրձակման հետևանքով Իրանի 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել

Իրանական Ղեշմ կղզում գտնվող ջրի աղազերծման գործարանի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: Իրանի արտգործնախարարը նշված գործողությունը գնահատել է որպես «մահացու հետևանքներով վտանգավոր ակտ», որի նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ն։