Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։   Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։   Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Փարաքարի ԳԱԻ պոստի մոտ վիճшբանություն է եղել, հնչել են կրակոցներ

Մարտի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07։10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի մոտ, կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանների կողմից պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Զոհրաբ Հ․-ն … Read more

Մարտի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

09 մար 2026 20:21 Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-3» թաղամասի Դարպաս 2 և Դարպաս 3 հասցեների գազասպառողների գազամատակարարումը։ Մեկնաբանություններ: 0 Մեկնաբանություններ Համընկնող լուրեր

Մարտի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Թումանյան փողոց 1 շենք, Խանջյան փողոց 29, 31, 31ա, 33, 35 շենքեր, Հանրապետության փողոց 62, 62ա, 67, 69, 71, 76, 78, 79 շենքեր, Հանրապետության փողոց 3-րդ նրբանցք 2, 4, 6, … Read more

ԱՄՆ-ն դшվադրություն է պատրաստում մեր նավթային և միջուկային օբյեկտների դեմ, մենք նույնպես անակնկալներ ունենք

ԱՄՆ-ն դավադրություն է պատրաստում մեր նավթային և միջուկային օբյեկտների դեմ՝ փորձելով զսպել հսկայական գնաճային շոկը։ Իրանը լիովին պատրաստ է։ Մենք նույնպես շատ անակնկալներ ունենք։ Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Բшխվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բшխվել է վթшրված ավտոմեքենաներին, կան վիրшվորներ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 40-ամյա Արա Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 30-ամյա Էդգար Կ․-ի վարած «ֿBMW» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է վթարված ավտոմեքենաներին, ապա … Read more

Իրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ

Իրանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, որը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը: Այդուհանդերձ, Թուրքիայի տարածքին կամ օդային տարածքին սպառնացող ցանկացած վտանգ կստանա վճռական և անհապաղ պատասխան»,- գրված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ … Read more

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա, կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում նշված է, որ ըստ հայցի՝ Աջապահյանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները։ Նա նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։ Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի Քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։ Դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով ետ … Read more

Մոջթաբա Խամենեիի հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։ Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։ Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի … Read more

Արարատի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Volvo» բեռնատարը

Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Hyundai Elantra»-ի վարորդը և ուղևորը՝ Երևանի բնակիչներ 43-ամյա Քրիստինե Հ․-ն և 46-ամյա Արծրուն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ … Read more