Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել 56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին

56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել ձայների վճռորոշ մեծամասնությամբ։ 

Նա Իրանի երկրորդ հոգևոր առաջնորդ, զոհված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին է։ 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հավատարմության երդում է տվել Իրանի նոր հոգևոր առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցները նաև կադրեր են հրապարակել, թե ինչպես է Իրանի ժողովուրդը ցնծում և տոնում նոր առաջնորդի ընտրությունը։

Leave a comment