Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 16-ին

Խոյ.  Օրը բարեհաջող կանցնի նրանց համար, ովքեր չեն վախենում դեպի անցյալ վերադառնալուց և հին սխալներն ուղղելուց: Սպասվում են հին ծանոթների հետ հանդիպումներ: Տարաձայնությունները կծագեն հենց մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ ձեզ հուզող հարցի շուրջ զրուցելու, սակայն այսօր պետք չէ դա … Read more

Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը, վիրավnր կա

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 45-ամյա Գենադի Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Հովհաննես Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ կուսակցության նախագահ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ-ի նախագահ։ Տեղեկությունը հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։ «ՀԱԿ 5-րդ (23-րդ) համագումարում կուսակցության կանոնադրությանը համապատասխան գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը»։ Համագումարում ընտրվել է նաև վարչության 35 հոգանոց կազմն ու բանաձև է ընդունվել։

Տեսանյութ.Մեծ Պահքի hինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի, որն է խորհուրդը

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»: Եկեղեցիներում ընթերցվում է Ավետարանի հայտնի առակը այրի կնոջ և անիրավ դատավորի մասին։ Ավետարանական այս պատմության մեջ ներկայացված են երկու կերպարներ՝ դատավորը, որը Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում, և այրի կինը, որը շարունակ դիմում էր նրան՝ պահանջելով արդարություն։ Չնայած դատավորի անտարբերությանը՝ կինը համառորեն շարունակում էր իր … Read more

Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» մակնիշի ավտոմեքենա

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նոր Հաճնից դեպի Բալահովիտ քաղաք տանող ճանապարհին՝ Արզնիի խճուղու սկզբնամասում, բախվել են 2 «Kia» մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժել է 2 հոգի։ Բժիշկները վիրավորներից 2-ին նախ տեղում օգնություն են ցուցաբերել, ապա մեկին տեղափոխել հիվանդանոց, իսկ մյուսը հրաժարվել է հիվանդանոց … Read more

Պատերազմի դադարեցումը կախված է Թեհրանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց և փոխհատուցում վճարելուց

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի դադարեցումը կախված է Թեհրանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց և փոխհատուցում վճարելուց։ Այս մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցման կոնկրետ նախաձեռնություններ դեռևս չկան: Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը հարվածներ չի հասցրել քաղաքացիական օբյեկտներին և բնակելի տարածքներին: «Եթե մեր էներգետիկ ենթակառուցվածքը … Read more

Մենք օգնության կարիք չունենք, վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է

ԱՄՆ-ն ոչ մեկի օգնության կարիքը չունի, այդ թվում՝ Ուկրաինայի, Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար:  Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք օգնության կարիք չունենք: Վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է»,-ասել է նա։

Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա, կան տուժածներ

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Բելլա Հ․-ի վարած «Kia» մակնիշի, 28-ամյա Միհրան Հ․-ի վարած «VAZ 2107» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Թ․-ի վարած «Ford» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արեն Ն․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի … Read more

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահր «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 49 կմ հատվածում ճանապարհի ձնհալի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով հողաթմբի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վարորդին օգնության են հասել քաղաքացիները, ովքեր հատուկ ավտոմեքենաներով, օգտագործելով ճոպաններ, ավտոմեքենան դուրս են … Read more

Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման

Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման։  Այս մասին հայտարարել է իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում Իրանի ուժերը կարող են թիրախավորել տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների օբյեկտները կամ այն ընկերությունները, որոնցում ԱՄՆ-ն մասնաբաժին ունի։ Իրանը մտադիր է պատասխանել հարձակումներին, բայց այնպես, որպեսզի չվնասի բնակեցված շրջանները»,-նշել է նա։