Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն

Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն 130 կգ քաշային կարգի եզրափակիչում Արամայիս Հարությունյանը 1։1 հաշվով հաղթեց հունգարացի Լաշլո Դարաբոշին ու կկանգի պատվո հարթակի 1-ին աստիճանին։

Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը

Bars Media-ն իր մտահոգությունն է հայտնել, որ Տիգրանակերտում (Դիարբեքիր) քրեական հետապնդման է ենթարկվում անձը՝ Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը Իննա Սահակյանն է։ Ավրորայի լուսաբացը Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված Ավրորա Մարտիկանյանի մասին է, որը հիմնված է նրա հիշողությունների ու վկայությունների վրա։  1919թ․ Մարտիկանյանի վկայությունների հիման վրա Հոլիվուդում նկարահանված «Հոգիների … Read more

15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն

Մարտի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն և հայտնել, որ մարտի 2-ին, ժամը 19։30-ից 20։30-ն ընկած ժամանակահատվածում Թումանյան 2 հասցեում իր ծանոթ Է․-ն, Ա․-ն և Ա․-ն վիճաբանության ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել … Read more

Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը

Մեզանում քիչ է խոսվում այն մասին, թե որոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմն հենց այս պահին կանգնեցնելը չէ։ Իրանի գրեթե բոլոր բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչները այս կամ այն ձևակերպմամբ գլխավոր այդ նպատակը նախանշում են, որպես ոչ թե հենց այս … Read more

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 15-16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-16-ին`շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին առանձին … Read more

Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել

Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ հաղթել է թուրք Սերչան Կեշգինին ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։  60 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Սուրեն Աղաջանյանը ժամանակից շուտ հաղթել է Դանիան ներկայացնող Բրայան Սանտիագոյին և մարտի 15-ին կգոտեմարտի ոսկե մեդալի համար։

Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար

Խոյ Դուք կկարողանաք ճիշտ որոշում կայացնել ինտուիտիվ կերպով։ Այս օրը հարմար է ստեղծագործականության, արձակուրդի պլանավորման կամ ապագայի քննարկման համար։ Ֆինանսական կայունությունը հնարավոր է, եթե ժամանակ հատկացնեք։ Ցուլ Գաղափարները արագ են գալիս. մի փորձեք ամեն ինչ միանգամից իրականացնել՝ ընտրեք մեկը և հետևեք։ Այսօր հնարավոր են հետաքրքիր կապեր աշխատանքի կամ ընկերների միջոցով։ Երկխոսությունը կբացի նոր հնարավորություններ։ Երկվորյակներ … Read more

Արարատյան Հայրապետական թեմի պարզաբանումը

Ի պատասխան լրատվամիջոցներում և հանրային հարթակներում տարածված ապատեղեկատվության՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը. Արարատյան Հայրապետական թեմի կառուցվածքում «ծրագրերի համակարգողի» հաստիք երբևէ չի եղել ։ Հետևաբար, Անուշ Վարդանյանը հանրային խոսքում իրեն վերագրել է մի պաշտոն, որը երբևէ չի զբաղեցրել։ Նա ընդամենը հանդիսացել է թեմի երիտասարդական կառույցների անդամ, իսկ վերջին տարիներին՝ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց … Read more

Աղավնաձորում բшխվել են «Toyota Alphard» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, կա 3 վիրшվոր

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կամո Ա․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գոռ Հ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով  «BMW»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Սուսան Օ․-ն, 15-ամյա … Read more

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Միջնորդության քննությունը տևել է ավելի քան 10 ժամ։ Դատական նիստի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել … Read more