Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա փետրվարի 9-ին ժամը 17:00-ին Երևանում՝ Բաղրամյան 26 հասցեում,…

Պապոյան․ ԱՄՆ մաքսատուրքերի հարցը կքննարկվի Վենսի հետ հանդիպմանը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Այն, որ Իրանի հետ առևտուր անող երկրները ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների դեպքում պետք է վճարեն 25% մաքսատուրք, սա լուրջ խնդիր է Հայաստանի համար, և այս հարցը քննարկվելու է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցի ժամանակ։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար … Read more

Փաստաբան․ Իշխանությունները փորձում են հասնել Վեհափառի դեմ քրեական գործ հարուցելուն

Իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ տարբեր քրեական գործերով փորձում են հասնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ գործ հարուցելուն: Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը: «Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն … Read more

Բաքվում Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին

Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 30-ին, գործընթացը հետաձգվել էր անորոշ ժամկետով,…

Իրանի ԱԳՆ-ն առաջարկել է ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն ստեղծել

Իրանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ազատ տնտեսական գոտիների (ԱԶԳ) համագործակցության մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին։ Նրա խոսքով՝ առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանն ու առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը։ Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները … Read more

ԱՄՆ-ում հավատավոր ժողովուրդը պատասխան է պահանջել տիրադավների շարքը համալրած Հովնան Տերտերյանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոս Անջելեսի հայ հավատացյալները բողոքի ակցիա են իրականացրել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։ Հավատավոր ժողովուրդը պատասխան է պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Հովնան Տերտերյանից։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին։ Նրանք նշել են՝ մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած … Read more

Վրաստանը նախատեսում է մինչև 2030թ-ն ավարտել ՀՀ սահման տանող ճանապարհի շինարարությունը

Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն ավարտել դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Խոսքը Ալգետի-Սադախլո հատվածի մասին է, որը տանում է դեպի հայ-վրացական սահմանի երեք գործող անցակետերից մեկը՝ Սադախլո-Բագրատաշենը։ Նախատեսվում է նաև ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ հատվածները Ադրբեջանի ուղղությամբ, ինչպես նաև կառուցել թուրքական սահման տանող Բաթումի-Սարփի ճանապարհը։ … Read more

Վենսի այցի կապակցությամբ արցախցիները ակցիա կանեն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։ «Մենք պարտավոր ենք հստակ … Read more

Բագրատ սրբազանը դիմել Ջ․ Վենսին – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Բագրատ Սրբազանի նամակը ԱՄՆ փոխնախագահ Վենսին Պարոն փոխնախագահ, Ձեզ ողջունում եմ մեր խաչված և հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով։ Այս ողջույնը հղում եմ ՀՀ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալ։ Օգտագործելով իր կոմունիստական նախորդներից ժառանգված, ժամանակով փորձված մեթոդները՝ Փաշինյանը հրահանգել է իր անվտանգության ապարատին հետևել ինձ, կեղծել ապացույցներ, հարցաքննել, զրպարտել և … Read more

Նարեկ Կարապետյան․ Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են։ Շենգավիթում գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «8 տարի առաջ մեր երկրի ղեկավար դարձավ մի մարդ, ով ահավոր լավ խոստումներ էր մեզ տալիս։ Հիմնական խոստումը, որ Արցախն անվտանգ է լինելու, աղքատությունը լրիվ հաղթահարելու է, աշխատավարձերն է շատ բարձրացնելու։ Ինչի մասին … Read more