Իրանի ԱԳՆ․ Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի Իրանի համար

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Իրանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա ընդգծել է Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցի և անվտանգության հարցերի շուրջ անցկացված խորհրդակցությունների կարևորությունը։ «Այս տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք այնտեղի խաղաղությունն ու կայունությունը դիտարկում ենք որպես … Read more

Իրանի ԱԳՆ․ Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի Իրանի համար

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Իրանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա ընդգծել է Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցի և անվտանգության հարցերի շուրջ անցկացված խորհրդակցությունների կարևորությունը։ «Այս տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք այնտեղի խաղաղությունն ու կայունությունը դիտարկում ենք որպես … Read more

Ջեյ Դի Վենսը քիչ առաջ ժամանեց Բաքու – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը արդեն Երևանից ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Հիշեցնենք, որ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի և երեք երեխաների հետ պաշտոնական այցով Հայաստան էր այցելել երեկ՝ փետրվարի 9–ին, հետ այսօր՝ փետրվարի 9-ին։ Ամերիկյան պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀ վարչապետ … Read more

ԱՄՆ փոխնախագահը պատրաստվում է հայ գերիների թեման քննարկել Բաքվում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Բաքվում գտնվող հայ գերիների հարցը։ Ադրբեջան մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ «Այո՛, մենք խոսելու ենք նաև հայ ձերբակալվածների հարցին»,- ասաց նա։ Վենսը հավելեց, որ ԱՄՆ-ն լավ … Read more

Նարեկ Կարապետյան․ Ոչ թե ԱՄՆ-ն 9 մլրդ ներդրում կանի, այլ ՀՀ-ն պետպարտքի հաշվին ատոմակայանի համար գնումներ կկատարի

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունն ատոմային ոլորտում համագործակցության մասին սխալ է թարգմանվել ուղիղ հեռարձակման ժամանակ, ինչի պատճառով այն ներկայացվել է որպես ներդրումային ծրագիր` Հայաստանի համար: Կարապետյանը ցուցադրել է հայտարարության այդ հատվածի բնօրինակը և ասել, որ խոսքը ոչ թե Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների, այլ ԱՄՆ-ի կողմից … Read more

ՊԵԿ-ի տվյալները․ Որքա՞ն մաքսատուրք է Հայաստանը փոխանցել ԵԱՏՄ «ընդհանուր կաթսա»

2025 թվականի արդյունքներով ՀՀ մաքսային ծառայությունները 131,1 մլրդ դրամ են հավաքել։ Այս 131,1 մլրդ–ից 125,4 մլրդ–ը փոխանցվել է ԵԱՏՄ մաքսատուրքերի բյուջե («ընդհանուր կաթսա»)։ Հանրապետությունն այնտեղից հետ է ստացել մոտ 69,5 մլրդ դրամ։ Այս մասին ասվում է Պետ​​եկամուտների կոմիտեի տարեկան հաշվետվության մեջ։ Հաշվի առնելով, որ ոչ բոլոր մաքսատուրքերն են փոխանցվում ԵԱՏՄ բյուջե, Հայաստանի մաքսատուրքերից ստացված ընդհանուր … Read more

Transparency International-ը վատթարացրել է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի վարկանիշը

Ըստ Transparency International-ի զեկույցի՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը 2025 թվականին մեկ աստիճանով նվազել է՝ հասնելով 46 միավորի, որտեղ 0-ն ներկայացնում է կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայությունը։ Սա ցույց է տալիս, որ երկրում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը փոքր-ինչ վատթարացել է։ Հայաստանը 182 երկրի շարքում զբաղեցրել է 65-րդ տեղը։ 2024 թվականին երկիրն զբաղեցրել էր 63-64-րդ … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոս․ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, Aysor.am-ին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Aysor.am-ի լրագրողը Վեհափառ Հայրապետին հարց է ուղղել՝ տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, Գարեգին Երկրորդը կարճ արձագանքել է. «Այո՛»։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։ Եկեղեցու դեմ արշավ հայտարարած իշխանությունները, սակայն, ուղիներ են փնտրում, որ եպիսկոպոսներին թույլ … Read more

Գյումրիում գլխավոր հյուպատոս․ ՌԴ-ին ուղղված մեղադրանքները հակասում են առողջ բանականությանը

Որոշ քաղաքական գործիչների կողմից ագրեսիվ ծրագրերի և Եվրոպայի վրա հարձակվելու մտադրության վերաբերյալ ՌԴ–ի հասցեին հնչող մեղադրանքները հակասում են համաշխարհային պատմության դասերին և առողջ բանականությանը։ Պուշկինի լեռնանցքում տոնական հավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը։ Տիտովը հիշել է նշանավոր ռուսաստանցի դիվանագետ Կառլ Նեսելրոդեին, որը 1852 թվականին ի պատասխան սպառնալիքների և ճնշման … Read more

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Այսօր Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական քննությունը, հայտնում է APA գործակալությունը: Ադրբեջանի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում Ռուբեն Վարդանյանի համար: Բաքվի իշխանությունները Վարդանյանին, ով երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել, մեղադրում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և սանձազերծման, ահաբեկչության ֆինանսավորման և քաղաքացիների բռնի … Read more