ՔԿ․ Զինվորին դաժան ծեծի ենթարկելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՊՆ զորամասին հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին խմբակային դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիա-ին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն»,- նշեց Ավդալյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, … Read more

Համահայկական հասարակական դաշինքը հայտարարել է իր ստեղծման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համահայկական հասարակական դաշինքը հայտարարել է իր ստեղծման մասին։ Այս մասին հայտարարվել է փետրվարի 9-ին կայացած հանդիպման ժամանակ։ Դաշինքի ստեղծման գաղափարը պատկանում է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանին։ Կազմակերպության աշխատանքներում ներգրավված են տաղանդավոր երիտասարդներ, կարևոր դեր է վերապահված կանանց։ Դաշինքին միացել են մտավորականության ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներ, զինվորականներ և Սփյուռքի ներկայացուցիչներ։ Դաշինքը կրելու է … Read more

Անհետ կորածների ծնողներն ԱԺ-ի մոտ են. նրանք պահանջում են իրենց տրամադրել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը

44–օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն այս պահին Ազգային ժողովի ընդունարանի մոտ են, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։ Նրանք նշում են, որ դեռևս 2025–ի դեկտեմբերին նամակ են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ ցանկանում են ծանոթանալ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Անցել է 2 ամիս և դեռ որևէ պատասխան չեն ստացել ԱԺ նախագահից։ «Հիմա եկել … Read more

Լավրով․ Թրամփի օրոք ԱՄՆ-ն գործնականում չի հեռացել ՌԴ-ի վրա ճնշման քաղաքականությունից

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ գործնական քայլերը դեռևս չեն համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այն հայտարարություններին, թե իրենք մերժում են Ռուսաստանի նկատմամբ Սպիտակ տան նախկին ղեկավար Ջոզեֆ Բայդենի քաղաքականությունը և դիտարկում են փոխշահավետ համագործակցության հնարավորությունը։ «Մեզ ասում են, որ պետք է լուծել ուկրաինական խնդիրը։ Անքորիջում մենք ընդունեցինք Միացյալ Նահանգների առաջարկը։ … Read more

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա փետրվարի 9-ին ժամը 17:00-ին Երևանում՝ Բաղրամյան 26 հասցեում,…

Պապոյան․ ԱՄՆ մաքսատուրքերի հարցը կքննարկվի Վենսի հետ հանդիպմանը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Այն, որ Իրանի հետ առևտուր անող երկրները ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների դեպքում պետք է վճարեն 25% մաքսատուրք, սա լուրջ խնդիր է Հայաստանի համար, և այս հարցը քննարկվելու է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցի ժամանակ։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար … Read more

Փաստաբան․ Իշխանությունները փորձում են հասնել Վեհափառի դեմ քրեական գործ հարուցելուն

Իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ տարբեր քրեական գործերով փորձում են հասնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ գործ հարուցելուն: Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը: «Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն … Read more

Բաքվում Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին

Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 30-ին, գործընթացը հետաձգվել էր անորոշ ժամկետով,…

Իրանի ԱԳՆ-ն առաջարկել է ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն ստեղծել

Իրանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ազատ տնտեսական գոտիների (ԱԶԳ) համագործակցության մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին։ Նրա խոսքով՝ առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանն ու առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը։ Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները … Read more

ԱՄՆ-ում հավատավոր ժողովուրդը պատասխան է պահանջել տիրադավների շարքը համալրած Հովնան Տերտերյանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոս Անջելեսի հայ հավատացյալները բողոքի ակցիա են իրականացրել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։ Հավատավոր ժողովուրդը պատասխան է պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Հովնան Տերտերյանից։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին։ Նրանք նշել են՝ մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած … Read more