Օսկանյան․ ՀՀ անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, առևտրի առարկա չի եղել

Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի կամ առևտրի առարկա չի եղել. քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով վարչապետ Նիկելո Փաշինյանի` վերջին հայտարարություններից մեկի ժամանակ հնչեցրած մտքին։ «Չգիտեմ` այն անհավանական արտահայտությունը, որ օրերս … Read more

Մոտ ենք ռուսական կողմի հետ պայմանավորվածության հասնելուն. Խուդաթյանը՝ երկաթուղու երկու հատվածները նորոգելու մասին

Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, մասնավորապես առաջին հերթին երկաթուղու Երասխի և Ախուրիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երկաթուղու երկու հատվածների վերանորոգումը իրականացնելու է ռուսական կողմը, թե այլ սցենար է դիտարկվում։ «Իմ տպավորությունը այնպիսին … Read more

Վանեցյան․ Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, այլ՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը

Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։ «Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ։ «Հայրենիք» կուսակցությունը և ես մասնակցում ենք ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք»,- հայտարարել է գործիչը։ Այդ նպատակի … Read more

ԵԱՏՄ տնտեսությունը 2025-ին աճել է 1,7%-ով. որքա՞ն է ավելացել մանրածախ առևտուրը Հայաստանում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը, նախնական գնահատմամբ, 2025 թվականի արդյունքներով աճել է 1,7%-ով: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Դանիյար Իմանալիևը։ Պաշտոնյայի կողմից հնչեցված նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է մանրածախ առևտրի ոլորտը` Ղրղզստանում մանրածախ առևտուրն աճել է … Read more

Սոցիալիստական ինտերնացիոնալ․ Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին

Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։ Այս մասին ասված է Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարության մեջ, որը տարածել է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։ «Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտում փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կողմից հայտարարված որոշման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքում դեռևս … Read more

Պետդեպ․ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերափոխման դուռ է բացում ողջ Հարավային Կովկասում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերափոխման դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է ե՛ւ նպաստել այս համաձայնագրի հնարավոր կայունությանը և բարգավաճմանը, ե՛ւ զգալիորեն օգտվել դրանից, վրացական Netgazeti պարբերականին ասել են ԱՄՆ պետդեպարտամենտում։ «Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ մեր երկկողմ հարաբերություններին և երկրում տիրող քաղաքական … Read more

Րաֆֆի Հովհաննիսյան․ ՀՀ գործող իշխանն այժմ փորձում է ամբողջացնել օտարի հրահանգած «հիբրիդային» զավթումը մեր պետության

Խառնակ ու ձախորդ օրեր ենք ապրում: «Հիբրիդ» է՝ բոլորը բոլորի դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակին սլաքը Ռուսաստանի վրա էր, հիմա արդեն՝ Եվրոպան, Ամերիկան, շատ ուրիշներ: Բայց, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության իր սեփական լեգիտիմությունը սպառած գործող իշխանն է, ով այժմ փորձում է ամբողջացնել օտարի հրահանգած … Read more

«Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Հայր Հովհաննես․ Իրավապահներին ավելի շուտ էինք սպասում, ուշացել են

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան պլանային քննարկման են մասնակցել, ինչն ընդհատվել է, քանի որ քննչական մարմինները ժամանել են բուժհաստատություն։ Երեք սենյակներում է խուզարկություն կատարվել․ տնօրենի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի, բուժական գծով փոխտնօրենի ու ֆինանսական գծով փոխտնօրենի։ Իրավապահներն առգրավել են … Read more

Հայտնի է` ինչ գործի շրջանակում են խուզարկում «Իզմիրլյան» ԲԿ-ն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություններ են կատարվում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանն առավոտյան հայտնել էր, որ խուզարկվում է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ «Իզմիրլյան» ԲԿ-ից Sputnik Արմենիային ասել էին, որ ԲԿ–ում խուզարկություն են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, պատճառն իրենց հայտնի … Read more

Հայտնի է` ինչ գործի շրջանակում են խուզարկում «Իզմիրլյան» ԲԿ-ն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություններ են կատարվում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանն առավոտյան հայտնել էր, որ խուզարկվում է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ «Իզմիրլյան» ԲԿ-ից Sputnik Արմենիային ասել էին, որ ԲԿ–ում խուզարկություն են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, պատճառն իրենց հայտնի … Read more