Իրանի ԱԳՆ-ն հույս ունի, որ Մերձավոր Արևելքի երկրները չեն ընկնի Կիևի ծուղակը

Թեհրանը հուսով է, որ Մերձավոր Արևելքը չի ընկնի Կիևի կողմից տարածաշրջանի երկրներին արված առաջարկների ծուղակը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անօդաչուների ինչ–որ ուկրաինական որսացող սարքեր էր առաջարկել Պարսից ծոցի երկրներին, որտեղ լարվածությունը սրվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների պատճառով։ «Ուկրաինական հակամարտությունը կապել … Read more

Ջեֆրի Սաքս․ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը կարող է վերաճել երրորդ համաշխարհայինի

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մարտական գործողությունները կարող են վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի, եթե էսկալացիան շարունակվի։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։ «Պատերազմը կդադարի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դեմ համաշխարհային զայրույթն ու հակակրանքը ստիպեն այդ երկրներին կանգ առնել։ Հակառակ դեպքում … Read more

Իսպանիան փակել է երկինքը Իրանում գործողությանը մասնակցող օդանավերի համար

Իսպանիան փակել է իր օդային տարածքը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված «Էպիկական ցասում» գործողությանը մասնակցող ինքնաթիռների համար։ Այս մասին հայտնել է El Pais թերթը։ Ըստ պարբերականի վարկածի՝ Մադրիդը ոչ միայն արգելում է Ռոտա (Կադիս նահանգ) և Մորոն դե լա Ֆրոնտերա (Սևիլյա նահանգ) ռազմաբազաների օգտագործումը հարձակումներին մասնակցող կործանիչների կամ լիցքավորող ինքնաթիռների համար, այլև մուտքի … Read more

Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն

Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ՝ մարտի 29–ին, ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 29–ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։ Միջադեպի առթիվ … Read more

Թեհրանը գիշերը հզոր հարվածների է ենթարկվել. ի՞նչ է հայտնի այս ժամին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թեհրանը հզոր հարվածների է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։ Իրանի իշխանությունները հայտնել են Քերեջին և Թեհրանին մատակարարող մի քանի էլեկտրական ենթակայանների վնասման մասին, էլեկտրաէներգիան խոստանում են վերականգնել մի քանի ժամից։ Հարձակման է ենթարկվել նաև Թավրիզի նավթաքիմիական գործարանը։ Իրանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ վնասներ են եղել, մի քանի խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Իրանը, իր հերթին, հարվածել … Read more

Մերձավոր Արևելքում գտնվում է ավելի քան 50,000 ամերիկացի զինվոր – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը գերազանցել է 50,000-ը, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «2,500 ծովային հետևակի և ևս 2,500 նավաստիների ժամանումը Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորների թիվը պահում է ավելի քան 50,000-ի վրա՝ մոտ 10,000-ով ավելի, քան սովորաբար», – նշում է հրատարակությունը։ Պարբերականի համաձայն, դեսանտայինների գտնվելու վայրը անհայտ է, բայց … Read more

Թրամփը դիտարկում է Իրանից ուրանի դուրսբերման գործողությունը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է Իրանից մոտ 450 կգ ուրանի դուրսբերման ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Հրապարակման համաձայն, սա պոտենցիալ բարդ և ռիսկային առաքելություն է, քանի որ ամերիկյան զորքերը, հավանաբար, ստիպված կլինեն մնալ Իրանում մի քանի օր կամ ավելի։ Թերթի աղբյուրները նշում են, որ … Read more

Դոնի Ռոստովում 1,5 հազար մարդ է դուրս եկել ակցիայի՝ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու

Դոնի Ռոստովում բազմամարդ հավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Ինչպես հայտնում է «Վզգլյադ»-ը, միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 մարդ։ Սուրբ Խաչ եկեղեցու վանահայր Տեր Հարություն քահանա Տերտերյանը նշել է, որ հայ համայնքի ներկայացուցիչներն ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ներկա իրավիճակը բնորոշելով որպես ճնշում եկեղեցական … Read more

Փաստաբան․ Ինչո՞ւ էր Փաշինյանը եկեղեցում քաղաքական գործունեություն իրականացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անհեթեթություն է համարում, որ այսօր Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում երեք քաղաքացիների ձերբակալել են պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ «Սա նշանակում է, որ ինչ-որ մի խումբ եկել է պատարագի քաղաքական գործունեության նպատակով։ Այս հոդվածը նաև դրա մասին է խոսում։ … Read more

«Ներկայացավ ԱԱԾ աշխատակից և սպառնալիքներ հնչեցրեց». փաստաբանը հայտնել է արցախցի վարորդի ահազանգի մասին

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է ԱԱԾ աշխատակից ներկայացած ուղևորի կողմից արցախցի վարորդին ուղղված հնարավոր սպառնալիքների մասին։ Ըստ փաստաբանի՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչ ներկայացած անձը ծառայողական լիազորություններով պայմանավորված սպառնալիքներ է հնչեցրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանի մետրոպոլիտենում բանավեճի բռնված Արմինե Մոսիյանի հասցեին։ «Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար վերջինս շուտով կփոշմանի», – տաքսու … Read more