Դավիթ և Միքայել Մինասյանների դասընկերներն ու ծնողներն ակցիա են անում ՆԳՆ-ի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եկեղեցու միջադեպով ձերբակալված դպրոցականների դասընկերների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում Ներքին գործերի նախարարության դիմաց՝ ի աջակցություն տղաների։ https://www.youtube.com/watch?v=u7SynM0k-FU Լրագրողների հետ զրույցում Դավիթ և Միքայել Մինասյանների…

Իրանը հայտարարել է, որ Ուկրաինան պատասխանատու է Իսլամական Հանրապետության դեմ կատարված հանցագործությունների համար

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին ուղղված նամակում գրում է։ «Իրանին հակազդելու համար տարածաշրջան «հարյուրավոր մասնագետներ» ուղարկելու Ուկրաինայի խոստովանությունը ԱՄՆ գլխավորած ռազմական ագրեսիայի և Իսրայելի ռեժիմի նյութական և գործառնական աջակցություն է և պետության դեմ ուժի անօրինական կիրառմանն ակտիվ մասնակցություն։ Իրանը կտրականապես մերժում է ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպանի բոլոր անհիմն մեղադրանքները և ընդգծում, … Read more

Փաստաբան․ Եկեղեցում միջադեպի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ

Եկեղեցում տեղի ունեցած դեպքի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 30–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Մենք երեկվանից հասարակությանը շոկահարել ենք 2 դպրոցահասակ աշակերտների ձերբակալությամբ, դեպքը տեղի է ունեցել Սուրբ Աննայի բակում՝ պայմանավորված Փաշինյանի չհայտարարված այցով: Տղաները այս պահին ձերբակալման վայրում են՝ ձերբակալվածի կարգավիճակով, մեղադրանք … Read more

ՌԴ-ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում

Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ բանակցություններ չի վարում: Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ համաժողովի նախաշեմին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը: Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով մարտի 23-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, նշել էր, թե իր տեղեկություններով՝ հիմա քննարկվում է հայկական երկաթուղին ղազախական … Read more

Ռուբիո․ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձել, և նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք տարբերակներ ունի դա թույլ չտալու համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ Թեհրանն իբր սպառնում է անժամկետ վերահսկողություն սահմանել նեղուցի նկատմամբ և նավերի անցման համար վճարների համակարգ ներդնել։ «Դա թույլ … Read more

Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և նավթահորերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք խիստ պահանջներ է ներկայացրել Թեհրանին՝ սպառնալով հարվածներ հասցնել իրանական էլեկտրակայաններին և նավթահորերի, ինչպես նաև գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ կղզին, եթե պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները ձախողվեն։ Այս մասին նա հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։ «Եթե որևէ պատճառով համաձայնությունը մոտ ժամանակներս չկայանա, ինչը, հավանաբար, տեղի կունենա, և եթե Հորմուզի … Read more

ՀՀ ՀԿ․ Մեծամորում «Մեր ձևով» ՀԿ-ի հետ առնչվող 5 անձ է ձերբակալվել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում «Մեր ձևով» ՀԿ–ի գրասենյակում մեկ տասնյակ խուզարկությունն են կատարվել, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է հինգ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: Կոմիտեից նշում են, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց … Read more

Թեհրանը դիտարկում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը

Իրանի խորհրդարանը քննարկում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ «Այո՛, այդ հարցը քննարկվում է, հասարակության շրջանում էլ է նման հարց առաջացել։ Սա շատ կարևոր հարց է, որի պատասխանը հեշտ չէ. հասարակությունը ողջամիտ հարց է տալիս` ի՞նչ իմաստ ունի անդամակցել մի պայմանագրի, եթե … Read more

ՔԿ․ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։ ՔԿ-ից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարով-խմբ․)։ Կոմիտեից հավելել են, որ վարույթը նախաձեռնվել է նաև 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար … Read more

Նավթի գները կտրուկ աճել են – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Նավթի գները մարտի 30-ին կրկին կտրուկ բարձրացել են, իսկ Ասիայի հիմնական բորսաներում բաժնետոմսերը գրանցել են կտրուկ անկումներ՝ Իրանի դեմ ԱՄՆ‑Իսրայել պատերազմի հինգերորդ շաբաթվա ֆոնին, հայտնում է BBC-ն: Brent տեսակի նավթի գինը բարձրացել է ավելի քան 3%-ով՝ հասնելով 115 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ ԱՄՆ-ում առևտուրն իրականացնող WTI նավթի գինը գրանցել է մոտ 2% աճ՝ հասնելով … Read more