Դիտորդական խումբ․ «Արմավիր» ՔԿՀ-ում բուժանձնակազմի անգործությունը կյանքեր է վտանգում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում համակարգային ձախողման հետևանքով մարդիկ փաստացի մնում են առանց բուժման։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։ «Դիտորդական խմբի այցի ընթացքում արձանագրվել են առողջության և բուժօգնություն ստանալու իրավունքի լրջագույն խախտումներ, որոնք պետք է արժանանան պատասխանատու մարմինների արձագանքին։ Խմբի կողմից փաստագրվել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք կատարել են … Read more

ՌԴ ԱԽ․ Պարսից ծոցի գոտու ապակայունացումը կհանգեցնի սոցիալական ցնցումների

Պարսից ծոցի գոտում իրադրության ապակայունացումն անխուսափելիորեն կհանգեցնի սոցիալական ցնցումների, որոնք լուրջ մարտահրավեր են տարբեր երկրների ազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը դիվանագիտական առաքելությունների և ներկայացուցչությունների ղեկավարների համար ճեպազրույցի ժամանակ։ «Արդեն հիմա կարելի է փաստել, որ Պարսից ծոցի գոտում իրադրության ապակայունացումն անխուսափելիորեն կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կրճատման, … Read more

Փաշինյանի հետ միջադեպի վարույթով ձերբակալվածին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավերլու միջնորդություն է ներկայացվել դատարան, Armenia Today-ին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Փաստաբանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի միջնորդությունը դատարանը կքննի այսօր՝ 19։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Միջնորդության քննությունը կիրականացնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի … Read more

Իրանը կոչ Է արել Ադրբեջանին հստակ դիրքորոշում որդեգրել Կասպից ծովի ափամերձ շրջաններին հասցված հարվածների վերաբերյալ

Երկուշաբթի երեկոյան Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներն ու երկկողմ հարաբերությունները։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Իրանի արտգործնախարարը տեղեկություններ է փոխանցել «Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունների մասին, ներառյալ դպրոցների, համալսարանների, հիվանդանոցների, Իրանի պատմամշակութային օբյեկտների, կենսական նշանակության … Read more

Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո ևս մեկ տղայի են ձերբակալել

Կիրակի օրը Ծաղկազարդի տոնին, ժամը 15–ի սահմաններում, Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո ևս մեկ դեպք է գրանցվել։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա պատմեց հետևյալը. «Միքայել անունով 18 տարեկան մի տղա դուրս է գալիս աղբը թափելու, տեսնում է վարչապետի շարասյունը, մոտենում է և թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի … Read more

Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Գլխավոր խմբագիր՝ Ֆլորա Նախշքարյան Հիմնադիր՝ ՍՊԸ “Գոլոս” Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 0023, Երևան, Արշակունյաց պողոտա, 4, 7-րդ հարկ։ Կոնտակտային հեռախոսահամար՝ (+374) 10 52–77–23 Գովազդային բաժին: (+374) 10 52-89-28 Էլ. փոստ: golosarmenii2013@yandex.com

Լավրով․ Պարսից ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության

Կան նշաններ, որ Պարսից ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարցերով ռուսական խորհրդի ընդհանուր ժողովում: «Այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, ցույց է տալիս ավելի ու ավելի մեծամասշտաբ հակամարտության վերածվելու նշաններ, որը որոշներն արդեն անվանել են «նոր համաշխարհային պատերազմ»», – ասել … Read more

Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն` հանդիպմանը վարչապետը կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում և ընդգծել, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ–ն հետևողականորեն աջակցում է։ Սատու Կոյվուն իր հերթին … Read more

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել

Քիչ առաջ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունից ազատ արձակվեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը։ Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն լավ է զգում։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ տեղեկացրեց, որ թեև Միքայելին ազատ են արձակել, բայց նրան մեղադրանք առաջադրվել է։ «Այո, մեղադրանքն առաջադրվել է, բովանդակությունը շատ չեմ կարող ասել, քանի … Read more

Փաստաբան․ Դավիթի առողջական խնդիրը ուղիղ հակասում է կառավարության որոշմամբ սահմանված անազատության սահմանափակմանը

Մեր տեղեկություններով, տղաներին այժմ ներկայացնում են Քննչական կոմիտե մեղադրանք առաջադրելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Տեղեկությունը մեզ հայտնի է դարձել պաշտոնական հաղորդագրությունից։ Մանրամասնությունները, թե ինչ հանգամանքներ են նշված, անգամ դա չգիտենք։ Ուղղակի … Read more