Փաստաբան․ Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածին ԲԿ, գիտակցության ամեն կորուստ կարող է մահվան հանգեցնել

Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էջմիածին ԲԿ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանից։ Փաստաբանի խոսքով՝ Դավիթի մոտ առկա է  գիտակցության կորուստ, կոլապս և գիտակցության ամեն կորուստը կարող է ճակատագրական լինել, կարող է մահվան հանգեցնել։ Բացի այդ, Դավիթն ունի նաև չբացահայտված ալերգիաներ դեղորայքի, անգամ հասարակ վալերիանան կարող է շատ … Read more

Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո այսօր՝ ապրիլի 1–ին, 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նշենք, որ քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս լուրն իմանալուց հետո երկվորյակների մայրը՝ Գայանե … Read more

Նարիշկին․ Ռուսաստանն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կապեր է պահպանում ԿՀՎ-ի հետ

Ռուսաստանը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կապեր է պահպանում ԱՄՆ-ի հետ՝ Արտաքին հետախուզության ծառայության գծով։ Այս մասին հայտնել է ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ «Այո՛, մենք կապեր ենք պահպանում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ։ Եթե նկատի ունեք Արտաքին հետախուզության ծառայությունը, ապա՝ այո՛», – չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է նա։ Նարիշկինը հավելել է, որ … Read more

Փաստաբան․ Դավիթի համար վերջին զանգ չի լինելու, ո՞ւմ խղճին է սա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը, որը ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու միջադեպին և այդ գործով քիչ առաջ 2 ամսով 18–ամյա Դավիթ Մինասյանի կալանավորմանը։ «Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց … Read more

Տեր Ավետիք․ Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ

Սյունիքի թեմի քահանա Տեր Ավետիք Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։ «Արման Սարօեանը չի կարող հանդէս գալ որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Օրերս փոփոխութիւններ են կատարուել ՀՀ վարչապետի աթոռը զաւթածի 2018թ․ «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական յանձնաժողովի անհատական կազմը հաստատելու … Read more

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից եղբայրներից մեկը 2 ամսով կալանավորվեց

Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, կալանավորվեց 2 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Երեկ հայտնել էինք, որ ՔԿ–ն միջնորդել է 2 ամսով կալանավորել նրան։ «Այն միջնորդությունը, որը ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ … Read more

Գալուզին. Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ

Մոսկվան պատրաստակամություն է հայտնում կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե Թբիլիսին նույնպես պատրաստ լինի նման քայլեր ձեռնարկել, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ուզբեկստանի նախագահին առընթեր «Վալդայ» քննարկման ակումբի և ռազմավարական և միջտարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի ռուս-ուզբեկական համաժողովի շրջանակներում։ «Այստեղ մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան Թբիլիսին պատրաստ է գնալ մեր հարաբերությունների կարգավորման … Read more

Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը

Այս պահին Երևանի թիվ 94 մանկապարտեզի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Ակցիայի մասնակից ծնողներից մեկը նշել է, որ դաստիարակները «վախերի» պատճառով «ինքնակամ» հեռանում են։ «Մեր հաստատությունում վերջին 1,5 տարվա ընթացքում, ինչ տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավելի աշխատողներ «ինքնակամ» դիմում են ներկայացրել և հերթով հեռացվել։ Մանկապարտեզի տնօրենը դաստիարակներին, այսպես ասած, փակուղու մեջ է դնում»,-ասել է … Read more

18-ամյա դպրոցական եղբայրների բնակարանը կրկին խուզարկում են – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մուտքից հետո տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների՝ Դավիթ և Միքայել Մինասյանների բնակարանում վաղ առավոտից կրկին խուզարկություններ են։ Այս մասին գրում է «Հրապարակը»։ Երկվորյակ եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունները ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց. «Մինչև դատական նիստը որևէ մեկնաբանություն չենք տալիս»,–ասաց նա։ … Read more

ՀՐԱՑԱՆԱԿԻՐ Դ’ԱՐՏԱՆՅԱՆԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐՈՒՄ

17-րդ դարում մահացած հայտնի ֆրանսիացի հրացանակիր Դ’Արտանյանի կմախքը, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել է Նիդեռլանդների հարավային մասում գտնվող Մաաստրիխտ քաղաքի (Լիմբուրգ նահանգ) եկեղեցում: Այս մասին հայտնել է NOS հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի՝ մնացորդները հայտնաբերվել են փետրվարին՝ եկեղեցու հատակի մասնակի փլուզումից հետո վերանորոգման աշխատանքների ժամանակ: Կմախքը գտնվել է այն տարածքում, որտեղ նախկինում գտնվում էր խորանը, որի տակ այդ ժամանակ … Read more