Ծառուկյան․ Նման համաժողովը հաստատեց՝ ՀՀ-ն ընկալվում է որպես հուսալի գործընկեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում կայացել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։ Նա, մասնավորապես, նշել է. «Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում համախմբել է համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ ներկայացուցիչների՝ եվրոպական և ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, առաջատար ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև … Read more

Դավիթի վիճակը շատ վատ է, անկողնուց չի կարող գնալ ՔԿՀ. մայրերի ակցիան՝ դատախազության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով: Ակցիայի մասնակից Մարգարիտա Զարգարյանը, ով ունի Դավիթի հասակակից որդի, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Ծաղկազարդի օրն ընկերուհու հետ պետք է գնար Սուրբ Աննա եկեղեցի, հետո փոխվեց պլանները, գնացին այլ եկեղեցի, հետո … Read more

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսի փոստային ծառայությունը երկրի արտգործնախարարության հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ շքեղ նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել, որի վերին հատվածում հայազգի դիվանագետ Պողոս Յուսուֆյանի (1775-1844) դիմանկարն է․ գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը։ «Յուսուֆյանը Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի թարգմանիչն է եղել, նրա առաջին խորհրդականը, Եգիպտոսի առևտրի և արտաքին գործերի առաջին նախարարը։ Պողոս բեյ Յուսուֆյանը համարվում է Եգիպտոսի ազդեցիկ պետական և … Read more

Իրանը սպառնացել է տապալել ԱՄՆ-ի կողմից ցանկացած ծովային շրջափակումը

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանը ծովից շրջափակելու ԱՄՆ-ի ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Նա ընդգծել է, որ Թեհրանը թույլ չի տա նման քայլ անել, իսկ Իսլամական Հանրապետությունը «զգալի և դեռևս չօգտագործված հնարավորություններ» ունի՝ սպառնալիքներին հակազդելու համար։ Հայտարարության առիթ է դարձել Դոնալդ Թրամփի … Read more

«Հեզբոլլահը» զգուշացրել է Լիբանանում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին

«Հեզբոլլահը» չի բացառում, որ Լիբանանը կարող է կրկին հայտնվել քաղաքացիական պատերազմի մեջ, եթե երկրի իշխանությունները չփոխեն իրենց որդեգրած ուղեգիծը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է շարժման քաղաքական խորհրդի փոխնախագահ Մահմուդ Քոմատին։ Նա շեշտել է, որ իրենք դեռևս հանդուրժում են գործող կառավարությանը, որն, ըստ նրա, շարժվում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի թելադրանքով։ Այնուամենայնիվ, Քոմատին ընդգծել … Read more

«Գյուրջյանում ի՞նչ է կատարվում». Ավինյանը նոր հետաքրքրվում է ամեն անձևից հետո նշված փողոցում հսկա լիճ առաջանալու խնդրով

Գյուրջյան փողոցում այս գիշեր տեղացած անձրևների հետևանքով ջրի կուտակում է տեղի ունեցել, որի պատճառը նա է, որ հարակից տարածքում գտնվող լանջերից հողի և քարի զանգված է բերել հերթական անգամ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։ «Բերում է, հենց անձրևատար ընդունիչների վրա կուտակվում … Read more

Հրաժարականներ, բարեփոխումներ և Հունգարիայի վերադարձը Եվրոպա․ Մադյարի առաջին հայտարարությունները հաղթանակից հետո

Հունգարիայում ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնությամբ հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հանդես է եկել ծավալուն ելույթով և մատնանշել նոր իշխանության առաջնահերթ քայլերը։ Մադյարը պահանջել է Վիկտոր Օրբանի անհապաղ կամավոր հրաժարականը և նրա անցումը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակին՝ կոչ անելով զերծ մնալ այնպիսի որոշումներից, որոնք «կկապեն հաղթողների ձեռքերը»։ Նա նաև դիմել է հանրապետության … Read more

Արաղչի․ ԱՄՆ-ն դաս չի քաղել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Վաշինգթոնին՝ Իսլամաբադում բանակցությունների ձախողման համար։ «Վերջին 47 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարեխղճորեն համագործակցել է ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով վերջ դնել պատերազմին։ Բայց, երբ «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» հնարավոր ստորագրումից մի քանի քայլ էինք հեռու, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության և շրջափակման։ Ոչ մի դաս … Read more

Շիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի … Read more

Լիբանանում երկու հայ է Զոհվել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Լիբանանի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) դեմ մարտերում զոհվել են լիբանանահայ քրիստոնյաներ Ադամ Գրիգոր Հեքիմյանն ու Մանուել Բաբիկյանը։ Նրանք «Հեզբոլլահի» մարտիկների հետ միասին մասնակցել են իրենց հայրենիքի պաշտպանությանը։ Այս մասին հայտնում է «Первый ближневосточный» Telegram-ալիքը։ Երկուսն էլ Լիբանանի միջազգային համալսարանի աշխատակիցներ են եղել։ Հատկանշական է, որ «Հեզբոլլահին» պատմականորեն սատարում են ոչ միայն շիաները, այլև տարբեր … Read more