Մայր աթոռ․ Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը լիազորված չէ ներկայացնելու Հայոց եկեղեցին

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում` Գևորգ եպիսկոպոս) լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2026 թ. մարտի 27–ի որոշմանը։ Ըստ այդ որոշման` Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական … Read more

Իրանի դեսպան․ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը հնարավոր է, բայց միայն Թեհրանի պայմաններով

Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը, սակայն միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն ընդունի իրանական կողմի պայմանները։ Այս մասին PTI գործակալությանը հայտնել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին։ Նրա խոսքով՝ Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ Թեհրանը պահանջներ է ներկայացրել միջուկային հիմնախնդրի, ռազմական ռեպարացիաների և պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ։ Դեսպանի գնահատմամբ՝ ամերիկյան կողմի ներկայացրած պահանջները «չունեն իրավական … Read more

ՌԴ ԱԳՆ․ Լիբանանում էսկալացիայի ֆոնին ՄԱԿ-ը կարող է շտապ տարհանել իր զորակազմը

Տարածաշրջանում սրման ֆոնին չի կարելի բացառել Լիբանանում ՄԱԿ-ի ներկայության արտակարգ դադարեցումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը: Ավելի վաղ Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել էին, որ «Հզբոլլահի» և Իսրայելի միջև զինված դիմակայության սրման ֆոնին երկրում իրավիճակը կտրուկ վատթարացել է: UNIFIL-ում հայտարարել են, որ … Read more

Դատախազությունը կբողոքարկի Գարեգին Բ-ի խափանման միջոցի վերացման դեմ որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։ Փաստաբան Արա Զոհրաբյանը ապրիլի 10-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման: … Read more

Վեհափառ Հայրապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու որոշումն ի կատար չի ածվում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման: Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռ ի կատար չի ածվել: «Վստահ … Read more

Պեսկով․ Ռուսաստանը շահագրգռված է Հունգարիայի հետ լավ հարաբերությունների կառուցմամբ

Ռուսաստանը շահագրգռված է Հունգարիայի, ինչպես և Եվրոպայի բոլոր երկրների հետ լավ հարաբերությունների կառուցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շահագրգռված ենք Հունգարիայի, ինչպես և Եվրոպայի բոլոր երկրների հետ լավ հարաբերությունների կառուցմամբ։ Մենք գիտենք, որ եվրոպական երկրների դեպքում առայժմ, ցավոք, փոխադարձության մասին խոսել չի կարելի, բայց Ռուսաստանը բաց է երկխոսության … Read more

Մակրոնը և Մեծ Բրիտանիան համաժողով կհրավիրեն՝ Հորմուզի նեղուցում պաշտպանական առաքելության վերաբերյալ

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջիկա օրերին համաժողով կհրավիրեն այն երկրների համար, որոնք պատրաստ են միանալ Հորմուզի նեղուցում բազմազգ խաղաղապահ առաքելությանը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Էմանուել Մակրոնը։ Նախատեսվող առաքելությունը զուտ պաշտպանական բնույթ է կրելու և որևէ կապ չի ունենալու հակամարտող կողմերի հետ. խաղաղապահների տեղակայումը նախատեսված է միայն հետպատերազմյան փուլում։ Մակրոնի խոսքով՝ կայուն խաղաղության … Read more

ԱՄՆ-ի դաշնակիցները հրաժարվում են մասնակցել Հորմուզի նեղուցի շրջափակմանը

Հորմուզի նեղուցի շրջափակման մասին Թրամփի հայտարարությունը հակասական արձագանքներ է ստացել Վաշինգտոնի դաշնակիցների կողմից։ Ավստրալիան հայտարարել է, որ գործողությանը մասնակցելու որևէ հարցում չի ստացել։ «Նրանք այդ հայտարարությունն արել են միակողմանիորեն։ Մեզ չեն խնդրել մասնակցել», — ասել է վարչապետ Էնթոնի Ալբանիզը՝ կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը «հսկայական համաշխարհային տնտեսական ազդեցություն» է թողնում բոլոր երկրների … Read more

Իրանը խստացնում է նավագնացության պայմանները Հորմուզի նեղուցում – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Իրանի զինված ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր պայմանների և հնարավոր սահմանափակումների մասին։ Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների անվտանգությունը փոխկապակցված է։ Իրանական կողմի պնդմամբ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների և նավագնացության պաշտպանվածությունը պետք է կրի համընդհանուր բնույթ, այլապես որևէ նավահանգիստ անվտանգության երաշխիքներ չի … Read more

ԱՄՆ-ն պատրաստվում է իրանական տանկերներ գրավել Հորմուզի նեղուցում – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հորմուզի նեղուցի շրջափակման ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերն, ամենայն հավանականությամբ, հարվածներ չեն հասցնի իրանական նավթային տանկերներին, քանի որ նավթի արտահոսքի պատճառով կարող է լայնամասշտաբ էկոլոգիական աղետ առաջանալ։ Այսպիսի տեսակետ է հայտնում The Guardian-ը՝ հղում անելով փորձագետներին։ Փորձագետների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ նավերին պարզապես կստիպեն փոխել ուղղությունը, իսկ չենթարկվելու դեպքում՝ զինված խմբերը կբարձրանան տախտակամած և ուժով կկասեցնեն դրանց … Read more