Գարեգին Երկրորդն ու հոգևորականները աղոթել են գերիների շուտափույթ վերադարձի համար

Արցախի Անկախության օրվա առիթով այսօր Էջմիածնի Մայր տաճարում Խաղաղության աղոթք է կատարվել Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ «Մայր աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրին առ Աստված` բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի … Read more

Իշխան Սաղաթելյան․ Փաշինյանը Հայաստանին նոր արկածախնդրության մեջ է ներքաշում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր չմտածված քաղաքականությամբ Հայաստանին նոր, մասշտաբային աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ է ներքաշում: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բիշքեկյան հանդիպմանը։ Նրա խոսքով՝ դրա հետևանքները ծանր են լինելու, հայ ժողովուրդն էլ դրա համար պետք է պատասխան տա: «Փաշինյանի վարած քաղաքականության … Read more

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, զրուցելու են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ` ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ զրուցելու նպատակով։ Լուրը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։ Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի … Read more

Ծառուկյան․ Իմ խնդրանքն է, որ պաշտպան լինեք ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։ Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է մի քանի բառով նկարագրել անկեղծ մարդկային զգացմունքներս և երախտագիտությունս Ձեր հանդեպ։ Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա։ … Read more

«Ուժեղ Հայաստան»․ Իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության իրավունքների պաշտպանության անտեսմամբ

Տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանության անտեսմամբ։ Ասված է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղերձում։ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա` իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների … Read more

«Գեղեցիկ չէ». ՌԴ ԱԽ-ում մեկնաբանել են ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ծրագրերը

Հայաստանի անցումը եվրոպական ինտեգրմանը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության տնտեսական առավելությունները պահպանելով, գեղեցիկ չէ։ Sputnik Live-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «ԵԱՏՄ–ի հաշվին ԵՄ անցնելը, մեղմ ասած, գեղեցիկ չէ», – հայտարարել է Շևցովը՝ մեկնաբանելով Եվրոպական միության հետ Երևանի մերձեցման ծրագրերը։ Նրա խոսքով՝ տնտեսական փոխգործակցության ներկայիս մոդելի փոփոխությունը … Read more

Իրանում հարսանիքին հասցված հարվածից տուժածների թիվը հասել է 68-ի – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Իրանի հարավային Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով տուժել է հարսանյաց արարողություն․ վիրավորների թիվը հասել է 68-ի։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին տեղեկացրել է նահանգապետի տեղակալ Ահմադ Նաֆիսին։ «Սիրիկ շրջանի Քուհեստաքում հարսանյաց արարողության վրա ԱՄՆ բանակի հարձակման հետևանքով վիրավորում ստացածների թիվն աճել է մինչև 68», — պաշտոնյայի խոսքը, հղում անելով Իրանի կառավարության տեղեկատվական պորտալին, մեջբերում է … Read more

Շարմազանով․ Դուրս է գալիս, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Փաշինյանի խոսքից դուրս է գալիս,որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի,ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի։ Փաստորեն,ըստ Փաշինյանի,ՔՊ-ն ԵՄ-ին միանալու օրենքն ընդունել է ոչ թե ԵՄ անդամ դառնալու համար,այլ որ հանրաքվե չլինի ու ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չլինի։ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ասել է.«Փաստացի, … Read more

Արցախի ՊԲ նախկին հրամանատարն ազատվել է տնային կալանքից – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»` հղում անելով իր աղբյուրներին։ «Սա նշանակում է, որ նա ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն»,– գրել է լրատվամիջոցը։ Հիշեցնենք` Միքայել Արզումանյանը կալանավորվեց 2022 թվականին: … Read more

Կրեմլում «հեգնանքով» են արձագանքել ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի՝ հայերենով ելույթին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «տարօրինակ» է անվանել Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերենով ելույթ ունենալու որոշումը, հայտնում է РИА Новости-ն: «Նա, թերևս, իմացել է, որ հնարավոր է հայերենից այլ լեզուներով թարգմանություն ապահովել, և իր ելույթն ունեցել է հայերեն: Դա հազվադեպ պատահող բան է. իմ կարծիքով՝ նախկինում նա հանդիպումներին նման … Read more