Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին տարբեր շրջաններում քարոզարշավի դուրս եկած միլիարդատեր ընդդիմադիրներին: «Բայց խոստովանեք՝ չքնաղ տեսարան է, որ Հայաստանի՝ երբեմնի ամենազոր տղերքը, որոնց հավաքական ունեցվածքը միլիարդավոր դոլարների է հասնում, այսօր դուրս են եկել մարտնչող տգիտության մարաթոնի՝ եթերում: Նրանք անօգնական են սեփական տգիտության առջև: Միլիարդատերերի … Read more

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը

Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 1lurer.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 6 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։ Նշված համայնքներում, որտեղ քարոզարշավ էր անցկացրել ՔՊ-ն,  «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները խաչընդոտել էին ընթացքը։ Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր … Read more