Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասին

Անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է նոր կեղծիքի մասին: «ՃՈ-ի անունից կեղծիք ա ֆռում։ Միանգամից մի քանի մարդ զուգահեռ ուղարկեց։ Եթե կտտացնեք, տանում ա կեղծ ՃՈ կայք, տուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ ուզում: Ամենամազալուն, որ .Shop դոմեյնի վրա է»,- Ֆեյսբուքում գրել է նա:

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է հյուրընկալում Concours Mondial de Bruxelles-ը

Հայաստանը երեկ դարձավ տարածաշրջանի առաջին երկիրը, որը հյուրընկալում է հանրահայտ Concours Mondial de Bruxelles-ը՝ աշխարհի ամենամեծ միջազգային #գինու համտեսի մրցույթներից մեկն է։ Հայաստանում են հավաքվել 400 գինու փորձագետներ 45 երկրներից, համտեսելու ավելի քան 50 երկրների 15,000 գինիներ։ Երեկ Գառնու տաճարում շատ տպավորիչ բացումն էր։ Ապրեն բոլոր կազմակերպիչները, որ կարողանում են ճիշտ ներկայացնել երկիրը աշխարհին։