ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից

Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունը՝ ԿԸՀ-ն իրազեկում է. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝  Ընտրական օրենսգրք) 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, քվեարկության նախորդ օրը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված միայն քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։ … Read more

Հայկական Շարժումը ողջունում է հայ ժողովրդի հաղթանակը

Հայկական Շարժումը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Այս արդյունքն առաջին հերթին հայ ժողովրդի հաղթանակն է։ Մոտ 60 տոկոս մասնակցությամբ և եվրոպամետ քաղաքական ուժերին տրված բացարձակ մեծամասնությամբ Հայաստանի քաղաքացիները հստակորեն արտահայտել են ժողովրդավարության, իրավական պետության և Եվրոպական միության … Read more

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում չկա. Գալյան

«Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, քանի որ գործընթացում ներգրավված մի շարք գործընկերներ դեռ չեն ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով՝ դա է պատճառը, որ վերջնական տեքստի հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում առայժմ չկա։ «Առաջիկայում Սահմանադրության տեքստն ամբողջացնելուց հետո … Read more

CNAF-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին

Հայաստան-Ֆրանսիա Ազգային Կոմիտեն (CNAF) հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ ողջունելով հայ ժողովրդի ժողովրդավարական մասնակցությունն ու ընտրական գործընթացը։ Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստան-Ֆրանսիա Ազգային Կոմիտեն (CNAF) -ը ցանկանում է ողջունել հայ ժողովրդի կողմից հերթական անգամ դրսևորված ժողովրդավարական ոգորումը։ Նախորդ ընտրությունների համեմատ գրեթե 10 տոկոսով աճած մասնակցությունը վկայում է Հայաստանի քաղաքացիների հավատարմությունը … Read more

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. Նարեկ Սարգսյան

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:   ««Տեսանկյուն» թերթի խմբագիրը «Հրապարակ» լրատվական կայքում հոդված է հրապարակել՝ նշելով, որ «7 տարում հանցագործությունների թիվը 16 հազարով ավելացել է»։ ինչը մանիպուլացնող է և չի ներկայացնում հստակ պատկերը։   Գաղտնիք չէ, և նման հոդված գրողն … Read more

Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ

«Սխալ մուտքագրումները նախորդիվ շատ-շատ են եղել, բայց մենք ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են»: Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ հարցին: Վահագն Հովակիմյանն … Read more

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. ամեն օր տեղեկություններ եմ ստանում. Գալյան

«Քրեակատարողական հիմնարկների պայմանները շարունակաբար բարելավում ենք, Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն»: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Ես ամեն օր օպերատիվ կերպով տեղեկություններ եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին։ Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը Կենտրոնական մասից, նրան նաև առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների … Read more

ՍԴՀԿ-ն շնորհավորել է քաղաքացիներին ընտրությունների կապակցությամբ

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների առթիվ։ Հակառակ աննախադեպ և բացահայտ արտաքին միջամտության, ինչպես նաև ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից լայնածավալ ընտրակաշառքի և այլ անթույլատրելի միջոցների կիրառման՝ Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը՝ գաղութացումից, հարևանների հետ խաղաղ գոյակցությունը՝ հարատև թշնամությունից, և տնտեսական բազմազանությունը՝ … Read more

Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր ճամբարից հնչող հայտարարություններին և հետընտրական հավանական սցենարներին: «Դե հիմնական թեզն այն է, որ մանդատները մի՛ վերցրեք։ Ես ձեզ խնդրում եմ՝ մի՛ նեղեք այդ մարդկանց, իրենք չեն կարող դա անել, մի՛ պահանջեք մի բան, որն իրենք չեն կարող անել»,- ասել է ԱԺ նախագահը և հավելել, որ դա տեխնիկապես անհնար … Read more