«Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, քանի որ գործընթացում ներգրավված մի շարք գործընկերներ դեռ չեն ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները»։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով՝ դա է պատճառը, որ վերջնական տեքստի հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում առայժմ չկա։
«Առաջիկայում Սահմանադրության տեքստն ամբողջացնելուց հետո սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին։ Մեզ մեկ կամ երկու շաբաթ պետք կգա, որպեսզի մենք այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք և ևս մեկ կամ երկու քննարկում կունենանք, նոր կորոշենք՝ պատրա՞ստ ենք հրապարակել տեքստը, թե՞ ոչ»,- ասել է նախարարը։