Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում  «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին, որը միավորում է երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։


 


Փառատոնի տարածքում կազմակերպվել են ջրային զվարճանքներ, խաղեր, ֆոտոանկյուններ, սպորտային խաղագոտի:


 


Մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ:


Դիտումների քանակ1

Leave a comment