Մայիսի 28-ին կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022-ից հետո. վարչապետ

Մենք ցանկանում ենք հաշվետու լինել հանրության առաջ՝ ներկայացնելով, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել վերջին տարիներին։ Այս մասին Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ «ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան լսել»։ «Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առիթով, Հանրապետության հրապարակում կցուցադրենք, ի միջի այլոց, միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք … Read more

Կարվի առավելագույնը՝ Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար. ՋԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը տեղակալ Կարեն Դաղբաշյանի և կոմիտեի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից:   Մինչև Գյումրի հասնելը՝ Ջրային կոմիտեի նախագահը հյուրընկալվել է Մարալիկ քաղաքում, որտեղ հանդիպել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ։ Կողմերը քննարկել են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի … Read more

Հայաստանի օդային տարածքում մի քանի օր կլինեն սահմանափակումներ՝ պայմանավորված լայնամասշտաբ միջոցառումներով

Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքի իրականացումը։  Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։  «Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների … Read more

Նիկոլ Փաշինյանը,Ալեն Սիմոնյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել են եզդի համայնքի ազգային Նոր տարվան նվիրված միջոցառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցեցի եզդի համայնքի ազգային Նոր տարվան նվիրված միջոցառմանը։ Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով՝ մաղթելով բարօրություն և հաջողություններ։Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հրապարակելով լուսանկարներ.