Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները

Առատ տեղումներով պայմանավորված՝ Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ քաղաքացիներին խնդրելով տարածություն պահպանել առափնյա հատվածներից։ «Այն քաղաքացիները, որոնք առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր՝ մարտի 27-ին, և առաջիկա 2 օրերին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Խնդրում եմ պահպանել զգոնություն։ Մարտի 27-ին անցկացրել եմ ընդլայնված կազմով խորհրդակցություն … Read more

Ագարակի մարզադաշտի նախագծման աշխատանքները մեկնարկելու շուրջ քննարկումներ ունեցանք. Դավիթ Դանիելյան

Ագարակի մարզադաշտի նախագծման աշխատանքները մեկնարկելու շուրջ քննարկումներ ունեցանք Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելաևի և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի հետ: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ նույն նպատակով նախաձեռնել էի ՀՖՖ գործընկերների այցը մարզ: Այս մասին հայտնում է Դավիթ Դանիելյանը: