Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկուսակցական քարոզարշավի շրջանակում եղած հանդիպումներից մեկն է փոքրիկ Խաչեի հետ, որը մեղմ ժպտում է վարչապետի գրկում: «Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաներին ու նրանց զգացմունքները»,- գրել է Չախոյանը և հրապարակել ընդդիմադիր շրջանակների կողմից շրջանառվող ֆեյք տեսանյութը և իրականը:

Միևնույն անձի կողմից կառավարվող բազմաթիվ էջեր. Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը. Media.am

2026 թվականի փետրվարի 18-ին ստեղծվել են 17 ֆեյսբուքյան էջեր, որոնք համակարգված կերպով հակաքարոզչություն են իրականացնում Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ և ստեղծում աջակցության իմիտացիա գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի օգտին, գրում է Media.am-ը։ Այս 17 էջերի հրապարակած տեսանյութերը տարածում են հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնցից մոտ 60-ին media.am-ի փաստերի ստուգման … Read more