Էդգար Ղազարյանը միացել է Տաշիր Սամոյի ակցիային

Medianews-ը գրում է. Այս պահին փոքրաթիվ ակցիա է տեղի ունենում ԱԺ-ի դիմաց ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի աջակիցների կողմից։ Տաշիր Սամոյին ակցիա իրականացնելու համար հաջողվել էր մոտ 20 մարդ հավաքել, որոնց միացավ նաև Էդգար Ղազարյանը։

Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար․   «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական … Read more

ԱԺ այգում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ

ՀՀ Ազգային ժողովի այգում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծաղիկներ … Read more

Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել, նրա վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Այսօր՝ ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ … Read more

Սամվել Կարապետյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը լեզու չեն գտել իրար հետ. կոալիցիա չեն կազմի

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, թե բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել են Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում դաշինք ստեղծելու նպատակով, սակայն չեն հաջողել: «Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզնից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ»,- հայտարարել է ՀԱԿ-ը՝ ըստ էության փաստելով, որ Կարապետյանի ուժի … Read more

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը

Տեղի է ունենում «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: