Ձյուն է սպասվում – FreeNews

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:   Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի … Read more

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ:

«Պեռաշկին» ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

«Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ձեր խորհրդարանական գործունեության մայրամուտն ենք հիմա մենք տեսնում, և ակնհայտ է, որ պեռաշկին, այնուամենայնիվ, ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք»: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցության անունից ելույթում հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիրներին: Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ընդդիմությունը պտտվում է միայն «պեռաշկու» շուրջ: «Պեռաշկին … Read more

Տաշիր Սամոյի «ուժեղ» ակցիան ԱԺ-ի դիմաց, մասնակիցներից ավելի շատ լրագրող ու ոստիկան կա. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ արված խորհրդարանի դիմաց «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնած ցույցից: «Տաշիր Սամոյի «ուժեղ» ակցիան ԱԺ-ի դիմաց, մասնակիցներից ավելի շատ լրագրող ու ոստիկան կա: Տաշիր Սամոյին միացած էն 4 ուժերը ու 27 հազար կամավորը բա ո՞ւր են»,- գրել է Չախոյանը:

Ինչ էլ արած լինի, միայն սա բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան. Հարությունյանը՝ Կարապետյանի խոսքի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել: «Նարեկ Կարապետյանն ասում է՝ ինձ հարցնում են, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ: Գիտենք՝ կողմերին, այսինքն՝ իր պետությանը՝ Հայաստանին, և Ադրբեջանին կոչ է արել…նստել բանակցությունների սեղանի շուրջ: Իր պետությանը, Կառլ: Դրանից հետո ինչ էլ արած լինի, վերոգրյալը բավարար է, որ … Read more

Որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է

Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։   ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական … Read more