Ես ջանքեր եմ գործադրել, որ մեր ընտանիքը վերամիավորվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ ինքն ու Աննա Հակոբյանը կրկին միասին են ապրում ու վերամիավորվել են: «Մեր ընտանիքի հետ կապված իրադրության մասով՝ կյանքը շատ ավելի բարդ է, քան` թատրոնը: Եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք: Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ … Read more

Երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում սկսեն թողարկվել, պետք է բոլոր սահմանային կետերում լինի անկոնտակտ անցում

Վերջին մեկ տարվա ընթացքում կենսաչափական անձնագրերի մասով ինտենսիվ աշխատանք է իրականացվել: Այս մասին Կառավարության ապրիլի 23-ի նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում կսկսեն թողարկվել պլյուս-մինուս մի քիչ կարճ ժամանակ, մենք պետք է «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին կենսաչափական անձնագիրը … Read more

Խնդրում եմ Ժողովուրդ օրաթերթին, իրենց մոտ արդեն իսկ ձևավորված ավանդույթով, սա տեղադրել իրենց կայքում. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել,որին կից գրել է. Խնդրում եմ Ժողովուրդ օրաթերթին, իրենց մոտ արդեն իսկ ձևավորված ավանդույթով, սա տեղադրել իրենց կայքում:

Կարապետյանի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն է տարածվել, որում կարծես երկու անձինք քննարկում են Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցերը:  Ըստ խոսակցության՝ այն ներառում է … Read more