1 հատ կոլա, 2 հատ պեռաշկի․ ինչ են խոստանում Կալուգեցի Սամոյի հավաքներին մասնակցելու համար․ ձայնագրություն

Medianews-ը գրում է. Տելեգրամյան ալիքներում տարածվում է ձայնագրություն, որտեղ ռուսաստանցի օլիգարխ Կալուգեցի Սամոյի աջակիցներին խոստանում են 2 հատ «պեռաշկի», 1 հատ Coca Cola հանրահավաքին մասնակցելու համար։ Փաստորեն միլիարդատեր Կալուգեցի Սամոն, ով բացահայտ ընտրակաշառք է բաժանում, պեռաշկիով ու կոլայով է  փորձում շահագրգռել մարդկանց, որ մասնակցեն իր հանրահավաքներին։

Ըստ Heritage-ի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանն աշխարհի 176 երկրի շարքում 52-րդն է

Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի» Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։ Այս մասին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանն առաջատարն է։ «Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և … Read more

ՔՊ-ն դրամահավաք է հայտարարել – FreeNews

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի համակիրներ, աջակիցներ: Հիմնադրման օրից մենք մեր գործունեությունը ֆինանսավորել ենք Ձեր նվիրատվությունների միջոցով։ Մենք շնորհակալ ենք ցայսօր ցուցաբերած Ձեր աջակցության համար։ Այն կարեւոր է եղել Հայաստանի Հանրապետությունը դեպի խաղաղություն առաջնորդելու մեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին։ Հունիսի 7–ի ընտրություններին ընդառաջ, մենք հայտարարում ենք հիմնական դրամահավաք՝ ընտրությունների քարոզարշավը եւ կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Մենք շնորհակալ … Read more

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊԿ նախընտրական ծրագրի վերջին հատվածը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը։ Ներկայացված միջոցառումները (անելիքները) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրականացնի խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։ «Միջոցառումները Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում և   ծրագրի այլ մասերում հիշատակված միջոցառումների հետ կազմում են … Read more

Ինչ է սպասվում շաբաթ օրը կեսօրից մինչ ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում․ վարչապետ

Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, նշում ենք Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում լինելու է այսպես ասած «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն, իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու և, իհարկե, ես էլ այնտեղ եմ լինելու, մասնակցելու եմ և հույս ունեմ նաև բոլորիդ տեսնել այնտեղ: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրված … Read more