Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են

Սուրբ Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանին (Տեր Արամ քահանա Ասատրյան) և Թալինի եկեղեցու հոգևոր հովիվ  Արամայիս Թախմազյանին (Տեր Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Քաղաքացիական դատարանի երկու դատավորներն էլ  որոշում են կայացրել այդ հիմքով կարճել վարույթները։ Հիշեցնենք՝ նախկին քահանաներն առաջիններից էին, որ … Read more

ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար

Քաղաքականություն 23.10.2026 | 09:55 Միացյալ Նահանգները շուրջ 1,4 մլն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին։ Աջակցությունը ներառում է շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ միջոցներ, տեխնիկական սպասարկման գործիքներ և Այրումի սահմանային անցակետի համար նախատեսված ՏՏ սարքավորումներ։ ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ՝ աջակցությունը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի սահմանային անվտանգությունը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային երթուղիների … Read more

Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով

Հայաստանն արդեն դե ֆակտո դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «Մենք փաստաթղթերն ուղարկում ենք ներպետական համաձայնեցման։ Ուղարկում ենք բոլորին, այդ թվում՝ Հայաստանին։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մենք ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում տվյալ հարցի քննարկմանն ու որոշումների ընդունմանը, սակայն դեմ չէ … Read more

Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի հերթական մրցաշարից առաջ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել ասուլիսի ժամանակ: UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հարձակվել է իր առաջիկա մրցակցի՝ ամերիկացի Դիլոն Դենիսի վրա: Կրքերը թեժացել են այն բանից հետո, երբ Դենիսին հարցրել են, թե ինչ լուսանկար է իր շապիկի վրա: Ամերիկացին ցուցադրել … Read more

Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլում կայացել են երրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:4 հաշվով պարտվել էր նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը: Երևանյան ակումբի առաջիկա մրցակիցներից պորտուգալական «Տորենսեն» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել է հունգարական «Ֆերենցվարոշին», նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենը» մրցակցի խաղադաշտում 4:2 հաշվով ուժեղ է գտնվել Զագրեբի «Դինամոյից», իտալական … Read more

Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից

Քաղաքականություն 22.10.2026 | 23:31 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է ուսանողական վիզաների պայմանները պահպանելու կարևորության մասին՝ զգուշացնելով, որ ուսումը կիսատ թողնելը, դասերից բացակայելը կամ ուսումնական ծրագրից դուրս գալն առանց ուսումնական հաստատությանը տեղեկացնելու կարող է հանգեցնել վիզայի չեղարկման և ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքի կորստի։ «Եթե կիսատ եք թողնում ուսումը, բացակայում եք դասերից կամ դուրս եք գալիս … Read more

Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն

Քաղաքականություն 22.10.2026 | 22:46 Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ՀՀ բանակի բարեփոխումներին և ռազմական … Read more

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին

Քաղաքականություն 22.10.2026 | 22:51 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները՝ վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Պուտինը նշել է, որ Մոսկվան առաջիկա օրերին կհետևի կարգավորման գործընթացի զարգացմանը։

Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին

Ադրբեջանում մի խումբ կրոնական բանտարկյալներ դիմել են երկրում գտնվող օտարերկրյա դեսպանատներին՝ իրենց ընտանիքի անդամների համար ապաստանի խնդրանքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դիմումի հեղինակները հայտնել են, որ հիջաբի հետ կապված արգելքի պատճառով իրենց երեխաները դպրոցներում ճնշումների են ենթարկվում։ Նրանք խնդրել են իրենց երեխաներին արտերկրում ապաստան տրամադրել կամ պայմաններ ստեղծել, որպեսզի երեխաները կարողանան ուսումը շարունակել Ադրբեջանում գործող … Read more

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում ընդունեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» ու պարտվեց 0:4 հաշվով (տեսանյութ): Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը երկու գոլ խփեցին խաղակեսերից յուրաքանչյուրում։ Նախորդ երկու տուրերում երևանյան ակումբը պարտվել է չեխական «Սպարտա Պրահային» (1:4) ու լեհական «Յագելոնիային» (1:3): Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը … Read more