Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից

Քաղաքականություն

22.10.2026 | 23:31

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է ուսանողական վիզաների պայմանները պահպանելու կարևորության մասին՝ զգուշացնելով, որ ուսումը կիսատ թողնելը, դասերից բացակայելը կամ ուսումնական ծրագրից դուրս գալն առանց ուսումնական հաստատությանը տեղեկացնելու կարող է հանգեցնել վիզայի չեղարկման և ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքի կորստի։

«Եթե կիսատ եք թողնում ուսումը, բացակայում եք դասերից կամ դուրս եք գալիս ձեր ուսումնական ծրագրից՝ առանց ձեր ուսումնական հաստատությանը տեղեկացնելու, ձեր ուսանողական վիզան կարող է չեղարկվել, և դուք կարող եք զրկվել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից։

Միշտ հետևե՛ք ձեր վիզայի պայմաններին ու պահպանե՛ք ուսանողի կարգավիճակը՝ խնդիրներից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment