Քաղաքականություն
22.10.2026 | 22:46
Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ՀՀ բանակի բարեփոխումներին և ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող հարցեր։