Որ դեպքում Դոնալդ Թրամփը կմեկնի ձմեռային Օլիմպիական խաղերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ներկա լինել Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչին։ Corriere della Sera-ի համաձայն՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե ԱՄՆ-ի հավաքականը նվաճի եզրափակիչի ուղեգիր։ ԱՄՆ նախագահը կժամանի «Սանտա Ջուլիա» մարզապալատ, որտեղ փետրվարի 22-ին կայանալու է հոկեյի մրցաշարի եզրափակիչը։ Թրամփը կլինի նաև «Արենա դի Վերոնայում», որտեղ նույն … Read more

Մարդիկ կան, որ հարցնում են՝ էրեխուն որտեղ մկրտենք․ էս Նիկոլի, թե՞ Գարեգինի եկեղեցին ա․ փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իմ փորձից կասեմ՝ ինչ ահավոր կարող են լինել միջկրոնական կոնֆլիկտները կամ հակամարտությունները: Մենք շատ բախտավոր ենք ու շատ բախտավոր ենք եղել, որ Հայաստանում մինչև վերջերս նման բան չի եղել»,- այս մասին Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովի ժամանակ նշեց կրոնի կամ համոզմունքի հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանը։ Նա աշխատել է Նիգերիայում, Բոսնիայում, Ուկրաինայում՝ այն վայրերում, որտեղ … Read more

Ընտրություններին հայտ ներկայացրած ուժեր կան, որոնց գումարների ծագումից տեղյակ չենք․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 17.02.2026 | 17:08 «Ընտրական օրենսգիրքը վերջին մի քանի տարում բավականին փոփոխությունների է ենթարկվել, եթե մենք փորձենք համեմատություն տանել 2021 թվականին ինչ ենք ունեցել և 2026-ին, ապա 30 և ավելի տոկոս փոփոխություններ ենք ունեցել, որոնք հատկապես նախընտրական շրջանին են վերաբերում»,- այս մասին նշեց քաղաքագետ Տաթևիկ Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ընտրական գործընթացներում բազմաթիվ են եղել խնդիրները, որոնք … Read more

Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է

Քաղաքականություն 17.02.2026 | 17:13 Իրանի և ԱՄՆ-ի միջև Ժնևում միջուկային անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է, հաղորդում է իրանական հեռուստատեսության թղթակիցը, փոխանցում է Mehr-ը։ Պատվիրակությունները լքել են բանակցությունների վայրը։ «Մենք այստեղ ենք, ինչպես ասացի, բարի մտադրություններով և լրջությամբ։ Մենք արդյունքների վրա ենք կենտրոնացած։ Ժամանակը մեզ համար շատ կարևոր է, վճռորոշ է»,- Press TV-ին ասել էր … Read more

Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև։ Նշվում է, որ կողմերը նախատեսում են կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի «Ժորժ … Read more

ՔՊ-ն ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում  առաջադրել  է Վանիկ Օհանյանի թեկնածությունը 

Քաղաքականություն 17.02.2026 | 16:30 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին»,- … Read more

Արման Ծառուկյանը մարզվել է ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն այս օրերին Հայաստանում է։ 29-ամյա մարտիկը մարզվել է ըմբշամարտի Հայաստանի հավաքականների հետ։ «Աշխատում ենք լավագույնների հետ։ Ըմբշամարտում մրցակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է Հայաստանում»,- տելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութին կից գրել է Ծառուկյանը։ Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտն անցկացնելու է RAF (Real American Wrestling) լիգայում։ Փետրվարի 28-ին … Read more

Մակրոնը Հնդկաստան այցի ժամանակ նախատեսում է Rafale կործանիչների խոշոր գործարք կնքել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցով Հնդկաստան է մեկնել, որի շրջանակում բանակցությունները կենտրոնացած են արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության և Dassault Rafale կործանիչների միլիարդավոր դոլարների հնարավոր գործարքի վրա, գրում է France 24-ը։ Ֆրանսիան ձգտում է ընդլայնել իր ռազմական գործընկերությունը Նյու Դելիի հետ, սպասվում են քննարկումներ ևս 114 ֆրանսիական կործանիչների հնարավոր պայմանագրի շուրջ։ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիտի … Read more

Վարչապետն ընդունել է ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Քաղաքականություն 17.02.2026 | 16:21 ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ «Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, … Read more