Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է

Քաղաքականություն

17.02.2026 | 17:13

Իրանի և ԱՄՆ-ի միջև Ժնևում միջուկային անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է, հաղորդում է իրանական հեռուստատեսության թղթակիցը, փոխանցում է Mehr-ը։

Պատվիրակությունները լքել են բանակցությունների վայրը։

«Մենք այստեղ ենք, ինչպես ասացի, բարի մտադրություններով և լրջությամբ։ Մենք արդյունքների վրա ենք կենտրոնացած։ Ժամանակը մեզ համար շատ կարևոր է, վճռորոշ է»,- Press TV-ին ասել էր Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Մինչ այս, Բաղային ասել էր, թե Իրանը հույս ունի՝ Միացյալ Նահանգները բանակցությունների ընթացքում կցուցաբերի «նույն մակարդակի լրջություն և բարի մտադրություն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment