Որ դեպքում Դոնալդ Թրամփը կմեկնի ձմեռային Օլիմպիական խաղերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ներկա լինել Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչին։

Corriere della Sera-ի համաձայն՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե ԱՄՆ-ի հավաքականը նվաճի եզրափակիչի ուղեգիր։ ԱՄՆ նախագահը կժամանի «Սանտա Ջուլիա» մարզապալատ, որտեղ փետրվարի 22-ին կայանալու է հոկեյի մրցաշարի եզրափակիչը։ Թրամփը կլինի նաև «Արենա դի Վերոնայում», որտեղ նույն օրն անցկացվելու է ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։

Տափօղակով հոկեյի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Շվեդիա – Լատվիա հանդիպման հաղթողի հետ։

Leave a comment