Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր

Քաղաքականություն 26.02.2026 | 10:25 Երեկ՝ փետրվարի 25-ին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆինանսների քարտուղարությունում՝ Ֆինանսների քարտուղարի փոխտեղակալ Ռեբեկա Բըրչի հետ։ Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ «Դեսպանն ու Ռեբեկա Բըրչը … Read more

Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը

Financial Times-ի հրապարակած հետաքննության մեջ հիշատակվում են ադրբեջանցի գործարարների անուններ, որոնք առնչվում են  ռուսական նավթային ցանցին։ Հետաքննությունը բացահայտում է, որ Ադրբեջանի հետ կապված լցանավերը դարձել են պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմի հիմնական օղակը, գրում է ադրբեջանական Meydan TV-ն ։ FT-ը պարզել է, որ տեխնիկական սխալը հանգեցրել է ռուսական նավթային առևտրի անօրինական ցանցի բացահայտմանը։ Այս համակարգը տեղափոխել է … Read more

Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին

Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Չինաստան կատարած իր առաջին այցի ընթացքում  Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է  արել չինական ընկերություններին ավելացնել ներդրումները՝ միաժամանակ պահանջելով, որ Պեկինը նվազեցնի շուկայական անհավասարակշռությունը: Մերցը, մեծ գործարար պատվիրակության ուղեկցությամբ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ասել է, որ մտադիր է խորացնել տնտեսական կապերը Չինաստանի հետ, որը անցյալ տարի Գերմանիայի ամենամեծ առևտրային գործընկերն էր, … Read more

Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի … Read more

Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել

Քաղաքականություն 25.02.2026 | 22:58 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գրիգոր Մկրտչյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արա … Read more

Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը

Քաղաքականություն 25.02.2026 | 22:43 «Մենք շատ ուրախ ենք, որ վերջին պայմանավորվածություններից հետո «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը կրկին ակտիվացել է»,- այս մասին Բաքվում լրագրողներին ասել է Թուրքիայի Ազգային Մեծ  ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Սա իսկապես հզոր նախագիծ է, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային խաղաղությանը, այնպես էլ՝ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև … Read more

Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ագաթանգեղոսի փողոց 29, 29/1 շենքեր, Տիգրան Մեծի պողոտա 6-12 շենքեր, Ադամյան փողոց 8-24 առանձնատներ, Հանրապետության փողոց 20, 24 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 34-101 առանձնատներ, Հերացի փողոց 2, 2ա շենքեր, … Read more

Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է

Քաղաքականություն 25.02.2026 | 22:14 Մոսկվայի Տագանսկի դատարանը Google-ին մեղավոր է ճանաչել  Google Play-ի միջոցով VPN ծառայությունների տարածման հետ կապված վեց հանցագործությունների մեջ, գրում է Ինտերֆաքսը։ «Google LLC-ն տուգանվել է ընդհանուր առմամբ 22,800,000 ռուբլու չափով», – հայտարարել է  դատարանը։ Telegram մեսենջերը ևս  տուգանվել է 7 միլիոն ռուբլու չափով  արգելված բովանդակություն տարածելու համար։ Նշվում է, թե մեսենջերի … Read more