Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է

Քաղաքականություն

25.02.2026 | 22:14

Մոսկվայի Տագանսկի դատարանը Google-ին մեղավոր է ճանաչել  Google Play-ի միջոցով VPN ծառայությունների տարածման հետ կապված վեց հանցագործությունների մեջ, գրում է Ինտերֆաքսը։

«Google LLC-ն տուգանվել է ընդհանուր առմամբ 22,800,000 ռուբլու չափով», – հայտարարել է  դատարանը։

Telegram մեսենջերը ևս  տուգանվել է 7 միլիոն ռուբլու չափով  արգելված բովանդակություն տարածելու համար։

Նշվում է, թե մեսենջերի դեմ բողոքները կապված են Ռուսաստանի Դաշնությունում արգելված տեղեկատվությունը հեռացնելուց հրաժարվելու հետ, այդ թվում՝ ԼԳԲՏ քարոզչությանը (ճանաչված որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելված Ռուսաստանում) և ալկոհոլի հեռակա վաճառքին։

Վերջին տարիներին խոշոր ինտերնետային ծառայությունները՝ Google-ը, Telegram-ը, Facebook ը, Twitter-ը, TikTok-ը, Wikimedia Foundation-ը և Twitch-ը, բազմիցս պատասխանատվության են ենթարկվել Ռուսաստանում արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։

ՌԴ դատարանները բազմամիլիոնանոց  տուգանքներ են նշանակել ընկերությունների նկատմամբ, որոնցից մի քանիսն արդեն գանձվել են։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment