Ովքեր էին հրավիրվել, ովքեր՝ ոչ․ ընդդիմությունը չի մասնակցել Անկախության օրվա միջոցառմանը

Քաղաքականություն 22.09.2026 | 23:37 Հանրապետության հրապարակում անցկացված Անկախության 35-ամյակի միջոցառմանը ներկա չէին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Սա արձանագրել է Factor TV-ի տեսախցիկը։ Արդյոք հրավերներ ուղարկվե՞լ էին նաև ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին։ Ընդդիմադիր ամենամեծ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հրավեր ստացել է, սակայն իրենք չեն մասնակցել տոնակատարությանը, քանի … Read more

Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը իր առաջին մեդալն է ապահովել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում

Ռուդոլֆ Գարբոյանը նույնպես Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է և իր առաջին մեդալը ապահովեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։ «Աշխարհի բրոնզե մեդալակիրը Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զակարիի հետ մենամարտում բարձունքում էր ու ոչ մի շանս չտալով մրցակցին` շատ վստահ նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր»,- ասվում է հաղորդագրությունում։

Արցախում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունների բացման արարողությունը

Քաղաքականություն 22.09.2026 | 22:57 Արցախում տեղի է ունեցել «Միասնության ուժը-2026» համատեղ զորավարժությունների բացման արարողությունը, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Արցախի Մարտունու շրջանի «Գըզըլգայա» ուսումնական կենտրոնում կայացած միջոցառման մեկնարկին հնչել են երեք երկրների պետական օրհներգերը։ Միջոցառմանը ելույթ ունեցած պաշտոնյաներն ընդգծել են նման զորավարժությունների կարևորությունը՝ երկրների զինված … Read more

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա»-ի գործընկերներն այցելել են Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան

Քաղաքականություն 22.09.2026 | 22:44 Ոռոգման համակարգերի բարելավումից մինչև մշակութային ժառանգության պահպանում, հասանելի համայնքային սոցիալական խնամքի ծառայություններից մինչև բնապահպանական կրթություն․ ԹիմԵվրոպայի այցի առաջին օրը Սյունիքում ի ցույց է դրել, թե ինչպես են տարբեր ներդրումները ծառայում մեկ ընդհանուր նպատակի՝ ստեղծելու նոր հնարավորություններ և բարելավելու կյանքի որակը ողջ մարզում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։ «Սեպտեմբերի 22-ին … Read more

Վարդանանց փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Մասնավորապես` Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն ըստ ներկայացված սխեմայի»,- ասվում է հաղորդագրությունում:

ԵՄ-ի դժվար փոխզիջումը․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2029 թվականը, Ուսմանովն ու Ֆրիդմանը՝ ցուցակից դուրս

ԵՄ Խորհուրդն այսօր երեք տարով՝ մինչև 2029 թվականի սեպտեմբերի 22-ը, երկարաձգեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը խաթարելու կամ դրանց սպառնացող գործողությունների համար պատասխանատու անձանց և կառույցների նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցները։ Մինչ այժմ այդ պատժամիջոցային ցուցակները վերանայվում և գնահատվում էին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Սահմանափակումները ներառում են ֆիզիկական անձանց համար ճանապարհորդական սահմանափակումներ, ակտիվների սառեցում, ինչպես … Read more

Հայաստանն ու Իտալիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում. ՊՆ

Քաղաքականություն 22.09.2026 | 21:59 Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել Հայաստան-Իտալիա համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանը և վարժանքներին առնչվող … Read more

Սուրեն Պապիկյանը և ռազմական ոստիկանության պետը քննարկել են առաջիկա անելիքները

Քաղաքականություն 22.09.2026 | 21:14 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հետ: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Քննարկվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

G7-ը հութիներից պահանջում է «անհապաղ» դադարեցնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները, իսկ Իրանից՝ դադարեցնել ապստամբներին աջակցությունը

G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Եմենում և Սաուդյան Արաբիայի դեմ հութիների իրականացրած հարձակումները՝ միաժամանակ կոչ անելով Իրանին դադարեցնել ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում՝ նրանց զինումը, գրում է DW-ն։ «Մենք խստագույնս դատապարտում ենք Եմենում հութիների կողմից շարունակվող անընդունելի հարվածները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ իրականացվող հարձակումները»,- ասվում է Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, … Read more

Air Fest Armenia VII․ ավիացիան կրկին միավորում է հազարավոր մասնակիցների

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00–20:00, Եղվարդի SKY CLUB թռիչքուղու տարածքում կանցկացվի Air Fest Armenia VII ավիացիոն փառատոնը։ Միջոցառումը նպատակ ունի խթանել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացումը, բարձրացնել ավիացիոն մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը և նպաստել երկրի՝ որպես արկածային ու ավիացիոն զբոսաշրջության ուղղության ճանաչելիությանը։ Air Fest Armenia-ն արդեն յոթերորդ անգամ մեկ հարթակում կհամախմբի ավիացիայի ոլորտի ներկայացուցիչներին, տեղական և միջազգային մասնակիցներին, … Read more