Air Fest Armenia VII․ ավիացիան կրկին միավորում է հազարավոր մասնակիցների

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00–20:00, Եղվարդի SKY CLUB թռիչքուղու տարածքում կանցկացվի Air Fest Armenia VII ավիացիոն փառատոնը։

Միջոցառումը նպատակ ունի խթանել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացումը, բարձրացնել ավիացիոն մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը և նպաստել երկրի՝ որպես արկածային ու ավիացիոն զբոսաշրջության ուղղության ճանաչելիությանը։

Air Fest Armenia-ն արդեն յոթերորդ անգամ մեկ հարթակում կհամախմբի ավիացիայի ոլորտի ներկայացուցիչներին, տեղական և միջազգային մասնակիցներին, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչներին, զբոսաշրջային կազմակերպություններին, ընտանիքներին և ավիացիայով հետաքրքրվող հազարավոր այցելուների։

Փառատոնի հիմնական ծրագրում ներառված են տեղական և արտասահմանյան օդանավերի ցուցադրական թռիչքներ, օդաչուների հետ հանդիպումներ, այցելուների համար նախատեսված թռիչքային փորձառություններ, ուղղաթիռներ, օդապարիկ, ավիամոդելներ և ավիացիոն այլ ցուցադրություններ։

Ողջ օրվա ընթացքում գործելու են մանկական և ինտերակտիվ գոտիներ, մոտոշոու, երաժշտական ծրագիր, սննդի տաղավարներ, շուկա և հանգստի գոտի։ Ծրագիրը նախատեսված է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար՝ հնարավորություն տալով մեկ ամբողջ օր անցկացնել բացօթյա միջավայրում և ավելի մոտիկից բացահայտել ավիացիայի աշխարհը։

Միջոցառման վայրը՝ SKY CLUB թռիչքուղի, Եղվարդ
Ամսաթիվը՝ 2026 թ. սեպտեմբերի 26
Ժամը՝ 12:00–20:00

Տոմսերը հասանելի են բացառապես Esora հավելվածում։ Նախնական վաճառքի ընթացքում տոմսի արժեքը 3,000 դրամ է, իսկ միջոցառման օրը՝ 5,000 դրամ։ Գործում են նաև հատուկ զեղչեր խմբերի համար։ Մինչև 7 տարեկան երեխաների մուտքն անվճար է։

Air Fest Armenia VII-ը հրավիրում է լրատվամիջոցներին, ոլորտի ներկայացուցիչներին և բոլոր հետաքրքրված անձանց միանալու տարվա ամենասպասված ավիացիոն իրադարձություններից մեկին։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Leave a comment