Հայաստանն ու Իտալիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում. ՊՆ

Քաղաքականություն

22.09.2026 | 21:59

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել Հայաստան-Իտալիա համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանը և վարժանքներին առնչվող հարցեր:

Կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։
Հայաստան կատարած այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Մանինոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որտեղ քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment