ԵՄ-ն քննարկում է Վրաստանի և Ինդոնեզիայի նավահանգիստների նկատմամբ պատժամիջոցների հարցը՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումների նոր փաթեթի շրջանակում

Քաղաքականություն 10.02.2026 | 11:55 Եվրամիությունը  նախատեսում է առաջին անգամ սահմանափակումներ մտցնել երրորդ երկրների նավահանգիստների՝ Վրաստանի Կուլևիի և Ինդոնեզիայի Քարիմունի նավահանգիստների նկատմամբ՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մաս: Հնարավոր պատժամիջոցները բխում են ռուսական նավթի հետ կապված գործարքներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից պատրաստված փաստաթղթին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Սահմանափակումները … Read more

Ընդդիմադիրները ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ են ներկայացրել

Քաղաքականություն 10.02.2026 | 11:33 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ է ներկայացրել, հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վարման կարգով տեղեկացրեց՝ խմբակցությունը կողմ կքվեարկի Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին … Read more

Սահմանին մեր սահմանապահներն են, ՀՀ-ն ԵՏՄ անդամ է․ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին

Քաղաքականություն 10.02.2026 | 11:08 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան ու Ադրբեջան այցի կենտրոնական կետը Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ռազմավարական տրանսպորտային միջանցքի՝ TRIPP-ի առաջխաղացումն է։ Այս մասին գրում է ռուսական Իզվեստիան՝ նշելով, թե, միաժամանակ, Մոսկվան արդեն իսկ հետաքրքրություն է հայտնել նախագծին մասնակցելու հարցում։ Պարբերականի հետ զրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, որ ռուսական կողմը … Read more

Ռոնալդուն ավարտել է գործադուլն «Ալ Նասրում»

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները «Ալ Նասրի» կազմում և կմասնակցի Սաուդյան Արաբիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է A Bola-ն։ «Ալ Նասրը» վճարել է 41-ամյա հարձակվողի ու ակումբի աշխատակիցների աշխատավարձի պարտքը։ Ռոնալդուն որոշել էր բոյկոտել «Ալ Նասրի» խաղերը, քանի որ դժգոհ էր Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի ղեկավարության որոշումներից։ «Ոսկե գնդակի» 5-ակի … Read more

Ես մտադիր եմ քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել․ միայնակ փրկվել հնարավոր չէ․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, նշելով, որ այն վերկուսակցական նախաձեռնություն է «երկիրն այս վիճակից դուրս բերելու և հետպատերազմյան վերականգնման գնալու միասնական նպատակով»։ «Ամիսներ առաջ հայտարարել եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկը, համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։ Սա … Read more

Նման հայտարարություն ընդունելուց հետո ՀՀ գլխավոր դատախազը, դատավորներ պետք է պաշտոնանկ արվեն․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

10.02.2026 | 10:18 Դատախազությունը Իշխան Սաղաթելյանից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամանակում սկսել Հայաստանում ԱԷԿ-ի նախագծի իրականացումը. Գալուզին

Քաղաքականություն 10.02.2026 | 10:47 Ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան մտադիր է հնարավորինս կարճ ժամանակում իրականացնել Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռոսատոմը պատրաստ է կարճ ժամանակում սկսել նախագծի իրականացումը, բնականաբար, հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Հուսալի, արդեն ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև գրավիչ ֆինանսական պարամետրերի, այդ … Read more

Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ․ ՀՀ դատավորների միություն

ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Դատական օրենսգրքի փոփոխություններին։ Միության անդամները նշել են, որ օրենսգրքի փոփոխությունների խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները։ «Դատավորների համայնքը Դատական օրենսգրքի փոփոխությունների վերջնական խմբագրության մասին փաստացի տեղեկացել է հիմնականում Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից։ Օրենսգրքի` Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ նաև … Read more