Ընդդիմադիրները ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ են ներկայացրել

Քաղաքականություն

10.02.2026 | 11:33

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ է ներկայացրել, հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վարման կարգով տեղեկացրեց՝ խմբակցությունը կողմ կքվեարկի Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցին: 74 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջարկն ընդունվեց։

Հիշեցնենք՝ Հակոբյանը ՀՌՀ անդամ է ընտրվել 2022-ի հունվարին։ Հակոբ Մովսեսը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, ինչը Սահմանադրությամբ է նշված։ Նշվում է՝ Առաջին լրատվականին տված հարցազրույցում նա Հայ հեղափոխական դաշնակցությանը վիրավորող ու վարկաբեկող մի շարք արտահայտություններ է թույլ տվել։

Leave a comment